Մի քիչ սպասեք, ու սաղս աղանդավոր կդառնանք...
Երեկ բոլորը խոսում էին կործանված Բոինգ-777-ի մասին: Հետաքրքիրն այն է, որ ՌԴ-ն մեղադրում է Ուկրաինային ու Եվրոպային, Եվրոպան իր հերթին՝ ապստամբերին ու ՌԴ-ին, բայց ոչ մեկ չի ցանկանում, որ այդ դեպքը ջրի երես դուրս գա: Մեղավորության առյուծի բաժինը Ուկրաինայինն է, նա գիտի, որ այդ շրջաններում պատերազմ է ընթանում, ինչո՞ւ չի փակում այդ մասով իր օդային սահմանը, մեղավոր է Ռուսաստանը, որ չի կարողանում իր հարևան պետությունում խաղաղ իրավիճակ պահել, մեղավոր է Եվրոպան, որ միշտ մարդասիրական կոչեր է անում, բայց Ուկրաինան հասցրել է այս վիճակին, սակայն մեղավոր չէին 293 անմեղ զոհերը, որոնք զոհվեցին ամենաանիմաստ ձևով: Թքած երեք կողմերի վրա էլ, ու խաղաղություն զոհերին ու համբերություն նրանց ընտանիքներին:
Երեկ խիստ ընդդիմադիր ու նորանշանակ պայքարիստները միացել էին ՕԵԿ-ին ու միտինգ էին անում: Մի պահ ես մտածեցի, թե դա ՀԱԿ-ի միտինգն է, երբ ապոկալիպտիկ թեզեր լսեցի, էն էլ հասկացա, որ չէ, Արթուրենք են Բաղդասարյան իրանց 6 տարվա քանդածից բողոքում ու նենց են բողոքում, ոնց որ 6 տարի խոպան են եղել ու Հայաստան վերադառնալիս շատ խնդիրներ են նկատել: Ժողովուրդ ջան, բացի լույսի թանկացումից (դե այդ ժամանակ ընդդիմադիր էիք արդեն), մնացած ամեն ինչի համար դուք եք պատասխանատու: Հանրահավաքին նենց հուզիչ բաներ ասեցին, սիրտս լցվեց ու ես հիշեցի «Սանտա Բարբարայի » 2735-րդ սերիան:
Տևական ժամանակ է, ինչ «Եհովայի վկաները» իրենց պոստերներով կանգնում են փողոցներում ու հոգեվորսությամբ են զբաղվում:
Չե՞մ հասկանում իրավապահներին, ԱԱԾ-ին, քաղաքապետարանին, վարչական շրջաններին այս փաստը չի՞ հուզում ու տանջում: Ի՞նչ տարբերություն՝ թուրքական դիվերսիա կլինի՞, թե աղանդավորական: Ախպեր էս մարդիկ ներքին դիվերսիայով են զբաղված, սիրուն շորերը հագել են ու մարդկանց ասում են՝ մի պաշտպանեք ձեր հայրենիքը: Պետք է այս հարցը շուտ լուծել: Աղանդավորները իրենց քարոզը կարող են տանել միմիայն իրենց կցված դահլիճներում ու տարածքներում, և կրկնում եմ, մեր փողոցները ու բնակարանները, որքանով որ ես եմ տեղյակ, իրանց կցված չեն:



