1in.am-ը գրում է.
Բոլիվիայում նվազագույն տարիքը, երբ երեխաները կարող են աշխատել, 14 տարեկանից նվազեցվել է մինչև 10 տարեկանը՝ հայտնում է INTERFAX-ը: Այդ տարիքից աշխատելու համար պարտադիր պայմաններ են՝ դպրոց հաճախելն ու ծնողների հսկողությունը: Երեխայի աշխատելու համար անհրաժեշտ կլինի նաև ծնողների և երեխաների իրավունքների հարցերով լիազորի համաձայնությունը: Գործատուները պետք է պաշտպանեն երխաների առողջությունը, նրանց շահագործում թույլ չտան:
Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիան կարծում է, որ նոր օրենքն անհրաժեշտ է երկրի տնտեսության համար, որն ամենաթույլ զարգացածներից է Հարավային Ամերիկայում:
Համարվում է, որ նոր օրենքը պետք է մինչև 2025թ. Բոլիվիան հանի ծայրահեղ աղքատությունից:
Նոր օրենքը նախատեսում է նաև երեխայի սպանության պատժի խստացում՝ մինչև 30 տարվա ազատազրկում:
Պաշտոնական տվյալներով՝ Բոլիվիայում մոտ 850.000 երեխա ստիպված է աշխատել սովորելու փոխարեն: Դպրոցական կրթությանն աջակցելու համար իշխանությունները տարեկան 28 դոլար օգնություն են տրամադրում այն ընտանիքներին, որոնց երեխաները դպրոց են գնում: