Լավ, հիմա էս խառը ժամանակներում, Հայաստանի համար ֆինասնական մուտքեր ապահովող մի հայ արժանի զավակի բռնեցին, համակարգն էնպես է կառուցվել արդեն, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց գումարները պահում են բանկերում և գործարքներն էլ հիմնականում բանկերի միջոցով են արվում, այդ թվում նաև ֆինանսական փոխանցումները և այլն: Ոչ-ոք չի կարող կանխատեսել, թե վաղը օրինակ հարևան երկրի նախագահն երազին ինչ կտեսնի ու առավոտյան չի որոշի էդ երազն իրագործել՝ հետագայում «բոլոր երազներս իրականացան» ասելու ակնկալիքով, ու ոչ-ոք չի կարող ասել, որ նա երազում Պատերազմի ակտիվացում չի տեսնի: Էսօր եթե ինչ-որ մի բանկ, իրեն իրավունք է վերապահում սառեցնել քաղաքացիների հաշիվները ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, այլ ոչ թե ասենք Շվեցարական Բանկը սառեցնում է ՀՀ քաղաքացիների հաշիվը, վաղը էքստրեմալ իրավիճակներում, ո՞վ է վստահություն տալիս, որ ինչ-որ մի անասուն կառույցի խելքին չի փչի Հայաստանի բոլոր ֆինանսական ռեսուրսների վրա արգելք դնի: Եթե էսօր ինչ-որ մի վարչապետ, իրեն իրավունք է վերապահում Հայաստանում էդքան ներդրում անող մարդու հասցեին էդպես արտահայտվել, այսինքն, ըստ էության, մարդու նեղ օրում թռնում ա՝ թասիբին չի կանգնում, վաղը Երկիրը նեղ դրության մեջ որ ընկավ, կթռնի ու կթռնի․․․ Ու էս հարցերը ո՞վ ա առհասարակ կարգավորում: Կա՞ն մարդիկ ովքեր մտահոգ են: Եթե օտար երկրների վստահված են, Կապի ծառայությունը, ու փողերը գռփելուց հետո թռնում են, նոր մերոնք հիշում են, որ կարելի է հետախուզել, եթե կապից բացի բազմաթիվ այլ ռեսուրսներ (էդ թվում և էներգետիկ) էլի էդ օտարների ձեռքին են, էդ թվում և բանկերը, (էլ չասեմ վաճառված ոսկու պաշարը)․․․ մենք արյո՞ք ունենք անվտանգության երաշխիք, չեմ ասում սրանից-նրանից․․․ Մինսկի խումբ բան-ման, դրանք իմ համար երաշխիք չեն եղել ու չեն լինի․․ ես կոնկրետ հարցս մեր պետությանն եմ ուղղում, ավելի ճիշտ համապատասխան որոշ կառույցների, դուք ընդհանրապես ի՞նչ եք մտածում: Հասկացանք, Աստված մեզնից երբեք երես չի թեքել, բայց գոնե մի քիչ էլ մենք Աստծուց երես չթեքենք․․․․ Ժամանակը չի՞, որ ոմանց ստիպեք՝ խելքները գլուխներն հավաքեն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել