ՀԱՐՑ

Շատ եմ լսել, որ սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը, որպեսզի չհղիանա, պիտի ծանրություն բարձրացնի, կամ էլ պիտի սկսի թռչկոտել, և սերմը կգա կթափվի: Դա, իրո՞ք, այդպես է:

ՊԱՏԱՍԽԱՆ

Ինչ-որ բան կտափվի, բայց ոչ ամբողջը: Սերմնահեղուկը ականջում լցված ջուր չէ, որ թռչկոտելուց գա ու թափվի: Այն կնոջ սեռական ուղիներ է մտնում ճնշման տակ, իսկ մի մասն էլ հասնում է արգանդի վզիկին, որը ծանրություն բարձրացնելուց և թռչկոտելուց չի կրճատվում: Այնպես որ, կնոջ համար հետօրգազմային թռչկոտումները պարզապես մարմնամարզություն են և հղիությունից պաշտպանելու հարցում բացարձակ անօգուտ:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել