doc6g7o8mb734x1m60jo1jb_8001in.am-ը գրում է.

Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ ուրբաթ օրը մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ է վերցվել BMW-ի խուլհամր վարորդ Ալեքսանդր Պրուտյանը, ում մեղադրում են թոշակառուին դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Դատարանն այսպիսով բավարարել է հետաքննության համապատասխան միջնորդությունը:

Միաժամանակ, Պրուտյանի պաշտպանությունը դատարնին խնդրել է նրա համար տնային կալանք կամ գրավ սահմանել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Մոսկվայի արևելքում ճանապարհային վթար է տեղի ունեցել, որի ընթացքում BMW-ի վարորդ Պրուտյանը ճանապարհային վեճի ժամանակ դիտավորյալ վրաերթի է ենթարկել իր ընդդիմախոսին:

Պրուտյանն ինքը դեպքի վայրից հեռացել էր, բայց երկու օր անց հոր հետ ներկայացել էր ոստիկանություն: Կասկածյալի հարազատը հայտարարել է, որ Պրուտյանը խուլուհամր է և վերջերս է դուրս եկել հոգեբուժարանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել