1in.am-ը գրում է.
Ներկայում Ռուսաստանի և ԵՄ-ի միջև կան խորը տարաձայնություններ, բայց հարաբերությունների բարելավումից կշահեր Եվրամիությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք խորը տարաձայնություններ ունենք երկրի տարածքային ամբողջականության հարցում: Չնայած դրան՝ ԵՄ-ի համար ավելի լավ կլիներ, եթե մենք ավելի սերտ համագործակցության հասնեինք»,- ասել է Մերկելը:
ԵՄ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները չորեքշաբթի կայացած գագաթնաժողովի ժամանակ Խորհրդի մարմիններին հանձնարարել են նոր պատժամիջոցներ մշակել այն ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնց ԵՄ-ն մասնակից է համարում Ուկրաինայում իրավիճակի սրմանը: Առաջնորդները հանձնարարել են մինչև հուլիսի վերջ պատժամիջոցների նոր ցուցակ կազմել, որի մեջ կմտնեն իրավաբանական ու ֆիզիկական անձինք, այդ թվում՝ նաև Ռուսաստանի:



