Բարև ընթերցող ջան, երկար պարապուրդից հետո որոշեցի վերադառնալ, որովհետև ցանցը միապաղաղ ա դարձել առանց ինձ (հա, գիտեմ, համեստությունից չեմ մեռնի): Ու որ գալուստս լինի ձկանաչքավարի, ասի մեր սիրելի քաղաքական գործիչներին սեր խոստովանող շարք սկսեմ: Առաջին հերոսս Շմայս Փաթաթօղլուն ա: Շատ եմ «սիրում» իրան ու դրա համար ունեմ 10 պատճառ.

1. Շմայսի դեմքը բարեգթություն է ճառագում... աչքերը փակելու աստիճան


2. Նրա ողջ կեցվածքը պարզապես ճչում է, որ նրա մեջ են բազմաչարչար հայ ժողովրդի ողջ ցավն ու դժվարությունները, բայց նա պատրաստ է շարունակել տանել այդ խաչը


3. Բացի բարեգթությունից, նրա սֆաթը... էհ, քանդակագործների համար մուսա ծառայող դեմքը բարձր ինտելեկտի մասին է հուշում (էնքան բարձր, որ գլուխը դրան չի հասնում)


4. Շմայսը, անկասկած, շատ քաջ է եղել ու միշտ ողջ հասակով է կանգնել թշնամու դեմ (որովհետև սենց  պուզայով պառկեր՝ ոտերն ու ձեռները օդում կմնային)


5. Մաչոյական կեցվածքը Շմայսն է մշակել


6. Շմայսը փաթթելու մեծ մասնագետ է, ու միշտ պատրաստ է ցուցադրել իր տեխնիկա


7. Հայկական լեռնաշխարհի առաջին արական սեռի ներկայացուցիչն է՝ կայուն հղիության սինդրոմով


8. Նա միշտ պատրաստ է ձեռք մեկնել... քյաբաբ վերցնելու համար


9. Նա ապացուցեց, որ նենգ ռուսները հայերից են գողացել Կոլոբոկի կոնցեպտը


10. Նա շատ է սիրում կանանց ու իսկական ջենթլմեն է, հատկապես, երբ հերթը հասնում է կանանց մասին արտահայտվելուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել