Տաքսիստը. «Տո ավելի լավ ա՝ ես թուրքի ձեռը գերի ընգնեմ, քան սրանց մոտ ծառա ըլնեմ, աղջի՛կ ջան»:
Ես. «Աստված չանի՝ Դուք թուրքի ձեռը գերի ընկնեք, չեմ հավատում, որ գիտեք ինչ է, ու էդպես եք ասում»:
Տաքսիստը. «Տո խի՞ չգիտեմ, ես Թուրքիա եղել եմ ու բարձր ասել եմ, որ հայ եմ, ոշմեկ բան չի ասել»:
Խոսակցության մեջ կային նաև դրվագներ նվիրված ազգիս փրկիչ Պուտինին ու Ռուսաստանի մեջ մտնելուն, արտագաղթած բարեկամությանն ու անապագա երեխեքին: Ստանդարտ, հետևաբար մեջբերման կարիք չունեցող:
Խոսակցության բերված հատվածում օգտագործված բառերի ու գաղափարների համառոտ ծանոթություն:
«սրանք»՝ Սերժ-Սաշիկ և այլք
«թուրք»՝ ըստ տաքսիստի՝ Թուրքիայում ապրող
«թուրք»՝ ըստ իս՝ ինչպես նաև Ադրբեջանում
Ու ընդհանրապես, վա՛յ, ազգս, չարացած ու միամիտ, չարացած ու պարզունակ, չարացած ու առանց ինքնաքննադատության, չարացած ու ահավոր չարացած:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/711648.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել