Ֆեյսբուքյան կռիվները....
Հայերի ամենասիրած կինոռեժիսորը վերջին մի քանի օրերին Կիմ Կի Դուկն է: Մի քանի օր առաջ էլ Կիմ Կի Դուկին ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում, բացի, ասենք, կինոմաններից ու կինոմասնագետներից: Հիմա արդեն նրա հետ սելֆին հայկական ծիրանի պես բան ա դառել. այդ տարի ծիրան չկերար կամ Կիմ Կի Դուկի հետ սելֆի չունեցար, մի տեսակ կյանքից հետ ես ընկնում:
Վայ ֆեյսբուքիստները հիմա էլ սկսել են Լևոն Հայրապետյանի անունը շրջանառել ու եսիմ ինչեր խոսալ: Տո այ ես ձեր.... ցավը տանեմ, դուք Լևոն Հայրապետյանին ճանաչո՞ւմ եք, նրա արած գործերը գիտե՞ք, որ անիմաստ անիմաստ բերաններդ եք բացում: Դուք հազիվ ազեր դիվերսանտին որպես չոբան ընդունեք, որովհետև ինքը Ջեյմս Բոնդին նման չէր հանգնված ու տենց մեքենա չուներ, այ էս ուղեղային մակարդակից էն կողմ մի անցեք, դրանից ավելի խնդալու եք դառնում:
Երեկ սաղ օրը ՖԲ-ում նախահանրահավաքային քարոզ էր ընթանում, որ հեսա ՕԵԿ-ը հելնելու ա ու մի հատ մեծ հուժկու հանրահավաք ա անելու: Տենաս պահեստներում էդքան ջեմ մնացե՞լ էր, որ մարդկանց գոնե ջեմով կանչեին, թե չէ հուժկու հանրահավաքը կանցնի շատ փոքրաթիվ, բայց ՕԵԿ-ին լավ գիտենք. քիչ մարդ կգա՝ իրանց կռուտիտը ավելի արագ կլինի, քան մեկ գավաթ սուրճը, կասեն. «Քանակը կարևոր չի, ստեղ որակի հարցն ա»:



