«Ընդառաջեք՝ տղաս Արցախում ծառայի». Նախարարը Կենտրոնական հավաքակայանում էրPanorama.am-ը գրում է.

«Պարոն նախարար, իմ մի տղաներից մեկը ծառայել է Հայաստանում, մյուս տղաս Արցախում է ծառայում: Երրորդն էլ եմ ցանկանում՝ այնտեղ ծառայի: Եվ տղան է տրամադրված, և ես: Խնդրում ենք, այս մի անգամ մեր հարցին ընդառաջեք, բառառություն արեք: Թող գնա Արցախ, որ զորամաս գնում է, թող գնա ծառայի»:

Այսօր ՀՀ կենտրոնական հավաքակայանում ծնողներից մեկի անկեղծ խնդրանքը նույնքան անկեղծորեն զարմացրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

«Այսինքն, դուք ուզո՞մ եք…Եթե ձեր ցանկությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելն է, ապա ես առաջարկում եմ ուղարկել եղբոր մոտ, թող իրար հետ ծառայեն»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանն այսօր Կենտրոնական հավաքակայանում ներկա գտնվեց նորակոչիկների բուժզննությանը և վիճակահանությամբ զորամասերի բաշխման ընթացքին:

Սեյրան Օհանյանը լսեց ծնողների դիտարկումները, դժգոհությունները և պատասխանեց նրանց հուզող հարցերին:

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ արդար լինի: Բուժննման, կցագրման և բաշխման արդար ընթացքի ուղղությամբ մենք աշխատում ենք: Պետք է միասին դիտարկենք, եթե կան մտահոգիչ հարցեր, ներկայացրեք, որպեսզի լուծում տանք»,- ասաց նա:

Պաշտպանության նախարարն ասաց, որ իրենք տարեցտարի բարելավում են գործընթացը և շարունակում են աշխատել թերությունները շտկելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել