Աշխարհքը հաստատ չի վերանա, բայց քիչ մը մարդ պետք է լինել...
17-ամյա տղայի մասին շատ խոսվեց: Աստված պահապան նրա հոգուն, իսկ նրա ծնողներին ցավակցում եմ: Ադրբեջանցիները իրենց քարոզով կարողանում են բազմաթիվ, այսպես կոչված, հայերի իրենցով անեն. մեկին գումարն է տանում նրանց կողմ, մյուսին ուղեղ չունենալու հանգամանքն է ստիպում հավատալ ազեր թուրքերին: Երեկ Արթուր Եղիազարյանը մանրամասն բացատրեց, թե որն է դիվերսանտը. խորհուրդ կտամ կարդաք, որ ձեզ ռազմական փորձագետներ չերևակայեք ու թուրքաբարո բաներ չխոսաք:
ՕԵԿ-ը էս մի քանի ամիս է՝ վերադառնում է, բայց դեռ խաչմերուկում կանգնած է: Հիմա փոքրիկ հակամարտություն է սկսել ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի միջև (hա բա, էտ վալեյբոլի ֆեդերացիան տենց հեշտ չէր մոռացվելու): Հիմա էլ բարիկադների տարբեր կողմերում տեղավորվել են ՕԵԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները ու թեթևի մեջ իրար կծում են: Դե ամառ է, արձակուրդ կա, բան կա, ավելի ինտենսիվ հակամարտություն կծավալվի այլընտրանքի ու նորանշանակ ընդդիմադիրի միջև աշնանը:
«Դեմ եմ»-ը գնում է արձակուրդ: Չեմ վախենա, որ գնահատականս գերագնահատականի կվերածվի, ու կասեմ, որ տարվա ընթացքում այս նախաձեռնության անդամները միակն են, ովքեր իրոք արժանի են արձակուրդի: Ասա արձակուրդից վերադառնան, թե չէ շատերը գնում են արձակուրդ ու տենց էլ անհետ կորում են: Հույս ունեմ, սա այդ դեպքը չի լինի:



