«Հույս կա, որ այս տարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կստորագրվի, բայց թե ի՞նչ նոր խնդիրներ կծագեն՝ չեմ կարող ասել:

Կարծում եմ` կարող են շատ անսպասելի խոչընդոտներ լինել: Մայիսին Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ նա լսեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ Ղարաբաղի հարցը պետք է փակվի, այսինքն` Հայաստանն այլևս չի կարողանա հավակնել Ղարաբաղին: Եվ ես կարծում եմ, նաև այդ տեսակետը այստեղ` Մոսկվայում եմ հայտնել իմ ելույթների ժամանակ, որ այդ հանգամանքը կարող է օգտագործել Հայաստանի ընդդիմությունը և, ամենայն հավանականությամբ, Սարգսյանը Երևան վերադարձավ բավականին վշտացած»,- մեր թղթակցին ասել է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել