«Չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի, բայց ամռան այս տապին ԲՀԿ «այլընտրանքային» երկրապահների «կոմիտեն» փորձում է աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին՝ Մեղրուց մինչև Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաև չմոռանալով խոստումներ տալ, որ «եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու»:

Ըստ մեր աղբյուրների՝ ամենաակտիվ «երկրապահական» հավաքագրման աշխատանքները ԲՀԿ-ն իրականացնում է Վարդենիսում՝ հատ-հատ հանդիպելով բոլոր դժգոհների, նաև այլ կուսակցությունների «ակտիվիստների» հետ, խոստումներ տալով Վարդենիսում օրերս կատարված ադրբեջանական դիվերսիայի «ֆոնին»»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել