Ի պատասխան Ադրբեջանի՝ ալթայներում զինկոմ աշխատած, հոգեբանական բարդույթներ ունեցող պաշտպանության նախարարի՝ http://novostink.ru/ կայքում հրապարակված նյութում առկա ջղաջիգ հայտարարության («Что касается утверждений армянской стороны об использовании Азербайджаном криминальных элементов для разведывательно-диверсионных действий, то они лишены оснований. Криминальными элементами являются сами руководители Армении и лично Сейран Оганян, который повинен в военных преступлениях в Карабахе. Наступит время, он и другие виновники этих преступлений предстанут перед судом»), ասեմ, որ.
ԼՂՀ սահմանն ԱՊՕՐԻՆԻ հատած և ՄԻ ՇԱՐՔ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարած ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ անդամների՝ արդեն հանրությանը հայտնի արարքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք առավել վտանգավորություն ունեցող ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ հետ: 
Հանցավոր խմբի անդամների արարքներն ՈՒՂԻՂ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ են պարունակել: Քրեական օրենսդրության տեսանկյունից խմբի կողմից կատարված՝ ՄԻՆՉ ԱՅԺՄ հայտնի արարքները պարունակում են ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ, ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ, ինչպես նաև ԱԶԳԱՅԻՆ կամ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հանցակազմի տարրեր: 
Ակնհայտ է նաև, որ արարքները հստակ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ և ՈՒՂՎԱԾ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ: Այդ տեսանկյունից դրանք կարելի է դիտարկվել նաև որպես ՊԱՏԵՐԱԶՄ ՎԱՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ, ինչպես նաև, քանի որ մի մասով ԹԻՐԱԽ են հանդիսացել քաղաքացիական անձինք՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ: 
Չեմ բացառում, որ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ արդյունքում, որոշ հանգամանքների բացահայտումից հետո, Ի ՀԱՅՏ ԳԱՆ նաև այնպիսի փաստեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ՝ այս հանցավոր կազմի արարքները ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅՈՒՆ որակելու համար:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել