10025885491in.am-ը գրում է.

Եվրախորհրդարանը համաձայնեցրել է Լիտվայի մուտքը եվրոպական միասնական արժույթի գոտի՝ ասվում է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իրենց հավանությունն էին տվել Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը, ԵՄ անդամ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

«Եվրախորհրդարանը Լիտվային առաջարկում է եվրոգոտուն միանալ 2015թ. հունվարի 1-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ մամլո հաղորդագրության՝ համապատասխան բանաձևի օգտին քվեարկել է 545 պատգամավոր, 116-ը դեմ է արտահայտվել, 34-ը բացակայել են:

Սպասվում է, որ Լիտվայի հարցով բանաձևը վերջնական կհաստատվի հուլիսի 23-ին՝ ԵՄ երկրների ընդհանուր հարցերով նախարարների խորհրդի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել