Մերկել և Օբամա. ՌԴ-ն չի կատարել ուկրաինական ճգնաժամի թուլացման ուղղությամբ իր պարտավորություններըPanorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և համակարծիք են, որ Ռուսաստանը չի կատարել ուկրաինական ճգնաժամի թուլացման ուղղությամբ իրենից պահանջվող գործողությունները: Այս մասին «Deutsche Welle»պարբերականի փոխանցմամբ, հայտնել է անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Բեն Ռոդսը: 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարները համարում են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այդ քայլերն են երկկողմ հրադադարին աջակցելը, ընդհանուր սահմանից զենքի և գրոհայինների ներթափանցումը կանխելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել