Խաչապուրի, պիցցա, հոթ-դոգ… կոկա-կոլա մի ժամանակ սրանք շատ համեղ էին, որովհետև մեր ճաշացանկի մեջ նորություն էին ու դեռևս չէին դարձել յուրաքանչուրիս նախաճաշի, ճաշի ու ընթրիքի անբաժան մասը: Ամեն ինչ սկսվեց ու փոխվեց այն ժամանակ, երբ կյանքը <<արագ>> ընթացք ստացավ, երբ fast-ը սողոսկեց կյանքի գրեթե բոլոր ոլորտները և հիմա պիտի վազենք, որ ետ չմնանք:
Ինչպես արագ սնունդն աշխատողներին հեռացրեց տանը սնվելու սովորությունից, տնային տնտեսուհիներին` ինքնաակտուալացման վայրից` խոհանոցից, և առհասարակ, մարդ արարածին զրկեց առողջ սնվելու իր իրավունքից, այնպես էլ ինտերնետն ու հատկապես սոցիալական կայքերը մեզ հեռացրեցին անձնական շփումներից, իրական ընկերներ ունենալու հաճույքից:
Ներկայում facebook-ն է դարձել մարդկանց ինքնաներկայացման հիմնական <<բեմը>>: Եթե փորձենք հայերենով ընկալել facebook բառը, ապա face-դեմք, book-գիրք` ամեն ինչ մարդու մասին բոլոր մանրամասներով` ինչպես է մտածում, ինչ է սիրում, ինչից վախենում, ինչպես ցանկացած <<լավ>> գրքում: Մենք իրական կյանքում կուտակում ենք ինֆորմացիա, ԷՄՈցիաներ, որ դրանք արտահայտենք, որքան հնարավոր է, յուրահատուկ ստատուսների, նկարների, հարցադրումների ու ստեղծագործական մերթընդմերթ փայլատակումների միջոցով: Ինչպես իրական կյանքում, այնպես էլ facebook-ում, կան հակասություններ տարբեր նախասիրությունների, գիտական, կրոնական, քաղաքական, մշակութային, սպորտային հայացքներ ունեցող մարդկանց միջև: Թերևս անդրադառնանք վերջինին ու հատկապես 3 F-երից ամենաերկարակյացին` football-ին, որը երբեմն այնքան մեծ դերակատարում ունի մարդկանց կյանքում, որ նույնիսկ ֆուտբոլային կրքերը կրող են մարդկային կյանք խլել: Բայց միևնույնն է ֆուտբոլը կարողանում է համախմբել առաջին հայացքից նույնատիպ հետաքրքրություններ չունեցող ու շատ տարբեր մարդկանց:
Անկախ այս ամենից` ես շարունակում եմ սիրել պիցցա, այն վայելել մեկ բաժակ սառը fanta-յի հետ, միջնում օրեկան 3 ժամ անցկացնել facebook-ում և հուզվել ու հրճվել սիրելի ֆուտբոլային թիմիս պարտություններից ու հաղթանակներից:
Հ.Գ. Fast food-ի կողքին կան ավանդական հայկական ուտեստներ, որոնք կոմպենսացինում են այն վնասները, որ պատճառում է մեր օրգանիզմին, թեկուզ արագ, բայց վնասակար սնունդը:
Միտում չունեմ facebook-ը նույնացնել <<սոցիալական կայք>>, առավել ևս <<ինտերնետ>> հասկացությունների հետ, ինչպես շատ հաճախ անում ենք առօրյա խոսքում:
Football-ը, ինչպես fast food-ն ու facebook-ը 21-րդ դարի մենաշնորհը չեն:
Անի Նազարյան