Արդեն մի քանի տեղ առիթ եմ ունեցել կարդալու, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում հաղթել է ԽՍՀՄ (1990 թ. սահմաններով) հավաքականը: Բայց պատմության տարրական իմացությունը հուշում է այն մասին, որ այս հաշվարկը սխալ է:
Իսկ Օլիմպիական խաղերում իրականում հաղթել են Մոնղոլական կայսրության (1279 թ. սահմաններով) մարզիկները՝ 102 ոսկե մեդալով: Եվ պետք չէ զարմանալ, Մոնղոլական կայսրության կազմում էին ապագա Օլիմպիադայի այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Չինաստանը, Ռուսաստանը, երկու Կորեաները, Ղազախստանը և Ուկրաինան:
Երկրորդ տեղում են Հռոմեական կայսրության մարզիկները (250թ. սահմանով) – 90 ոսկե մեդալ: Այս մեդալները նվաճել են մասնավորապես Անգլիային, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և շատ-շատ այլ Եվրոպական երկրների ներկայացուցիչներ:
Երրորդ և չորրորդ տեղերը կիսել են Հան կայսրությունը (220 թ.) և Բրիտանական կայսրությունը, որոնք վաստակել են հավասար՝ 55-ական մեդալ: Իսկ ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ին, ապա իր 47 ոսկե մեդալով նա գրավել է համեստ 6-րդ տեղը, 5-րդը զիջելով՝ Հռոմեական սրբազան կայսրությանը (բոլոր իսպանական գաղութներով 1550 թ. դրությամբ):
Բայց չի կարելի համարել ԽՍՀՄ մարզիկների ելույթը անհաջող, չէ որ նրանք առաջ են անցել և Բյուզանդական կայսրությունից (550թ.), և Ավստրո-Հունգարիայից (1914թ.), և Արաբական խալիֆաթից (750 թ.): Էլ չեմ խոսում սպորտային առումով այնպիսի մանր-մունր կայսրություններից, ինչպիսիք են՝ Պարսկական կայսրությունը և Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, որոնք չկարողացան տեղ գրավել նույնիսկ առաջին տասնյակում:
Վերջում ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորել մոնղոլ մարզիկներին, իրենց փայլուն նվաճումների կապակցությամբ և մաղթել մյուս կայսրությունների մարզիկներին չտխրել, քանի որ իրենց մոտ դեռ ամեն ինչ առջևում է:
- Մոնղոլական կայսրություն (1279 թ.) – 102
- Հռոմեական կայսրություն (205 թ.) – 90
- Չինական կայսրություն (Հան) (220թ.) – 55
- Բրիտանական կայսրություն (1946 թ.) – 55
- Սրբազան հռոմեական կայսրություն՝ ներառյալ գաղութները (1550թ.) – 54
- ԽՍՀՄ (1990 թ.) – 47
- Բյուզանդական կայսրություն (550 թ.) – 28
- Ավստրո-Հունգարական կայսրություն (1914 թ.) — 19
- Արաբական խալիֆաթ — (750 թ.)Հաշվարկի մեթոդները տես սկզբնաղբյուրի նկարում: