Ինչ խոսք, մտահոգիչ է, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից առնվազն երկուսը` Ռուսաստանը և Բելառուսը, զենք են վաճառում Ադրբեջանին... Եվ որքան էլ այս իրողությունը փորձեն բացատրել բիզնես հետաքրություններով, միևնույնն է, փաստն ինքնին խնդրահարույց է, քանի որ տվյալ դեպքում խոսքը բնավ չի վերաբերում պարենային կամ գյուղատնտեսական ապրանքների վաճառքին: Այս խնդրի առնչությամբ հիմնական հարցադրումն այն է, թե ինչպես պետք է մեր երկիրն արձագանքի տվյալ իրողությանը: Մի քանի օր առաջ նախագահ Սարգսյանը ներկայացրել էր մեր մտահոգությունները, որոնք շատ կոնկրետ հասցեատեր և հստակ շեշտադրումներ ունեին: Առհասարակ, իմ տպավորությամբ այս գիծը պետք է հետևողականորեն շարունակվի, գուցե թե ավելի կոշտ դրսևորումներ ստանա, քանի որ այլևս ակնհայտ է, որ նժարին դրված է մեր երկու երկրների ժողովրդի անվտանգությունը:
Խնդրին ավելորդ դրամատիզմ հաղորդելու միտում բացարձակ չունեմ, պարզապես հասկանում եմ, որ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան տրիոն, ըստ ամենայնի, շարունակելու է Ադրբեջանին իր ազդեցության դաշտ տեղափոխելու քաղաքականությունը, որի հարթության վրա հնարավոր են նաև մեր շահերին ակնհայտ հակասող զարգացումներ:
Որպես ամփոփում, թերևս, տեղին է մեջբերել գերմանացի հայտնի մտածող Հոտհոլդ Լեսինգի ասույթը. «Առևտուրը չի ճանաչում ընկերություն, բայց և ընկերության մեջ էլ չպետք է լինի առևտուր»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/340832546070748?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել