Դիվեսանտը 3 տարի շարունակ «նասկի» է վաճառել. ԲնակիչներՄարդ կա մարդ ա, մարդ կա` եսիմ ինչ...

Երեկ դիվերսանտների մասնակցությամբ տեսանյութ հրապարակվեց, որտեղ պարզ լսվում է դրանց ազերական բարբաջանքը, բայց որոշ տհասներ (արդեն պետք է վիրավորես, որովհետև դրան են արժանի) սկսեցին դրանց պաշտպանել ու իրանց հին երգն են երգում, որ դրանք ոչխար խուզող են, նասկի ծախող են ու եսիմ ինչ են: Նասկիով չէի տեսել, որ կարելի է կրակել ու մարդ սպանել: Սաղ հեչ, երբեմն մենք չափը անցնում ենք: Բանակը հատուկ գործողություններ է իրականացնում, մեկը մի բան է իմանում ու հրապարակում, դրա արդյունքում դիվերսանտները իմանում են, որ իրենք արդեն չեն կարող թաքնվել ու հենց առաջին վտանգի ժամանակ կրակ են բացում ու մարդ է զոհվում: Չի կարելի ամեն իմացած բան հրապարակել, նամանավանդ, երբ դա գաղտնի օպերացիա է:

Դե գիտենք, ազգիս կեսը վարկի տակ է, մյուս կեսը՝ տուգանքների ու նոր օրենքը, որով չի թույլատրվի սառեցնել բոլոր հաշիվները ավելին, քան տեղին է: Օրենք ընդունվելուց հետո կսառեցվեն հաշիվներն այնքանով, որքան պարտքի չափն է: Սա իրոք լավ փոփոխություն է, թե չէ մի տեսակ 10.000 դրամի համար 100.000 սառեցնելը ճիշտ չէր: Ասենք, ոնց որ մեկից պարտքով փող վերցնես, մի օր ուշացնես, գա սաղ ունեցածդ տանի, ասի 1000 դրամս կբերես, միլիոնդ կտամ:

Նոր աղանդները գնալով ավելանում են Հայաստանում: Այս ավելացումը միայն մեկ բան է վկայում, որ սա հիանալի բիզնես ոլորտ է: Այո, մեկը բերում է մի անիմաստ գաղափար մի քանի հոգու հավաքում է ու սկսում է դրամ հավաքել: Դրանց հոգեորսության համար, եթե չէ, դրամաշորթության համար հաստատ կարելի է ձերբակալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել