Ինձ չի վերաբերում այս կամ այն հարցը կամ օրենքը !!!! Հաճախ լսում ենք այդ խոսքերը. դա ամենասխալ մոտեցումն է հարցերին, դա այսօր չի վերաբերվում Ձեզ, բայց վաղը.... Մի օրինակ բերեմ. Պարտադիր կենսաթոշակի հետ կապված որոշ մարդիկ ասում էին, որ դա իրանց չի վերաբերում, որովհետև նրանք 1974 թվի շեմը չէին անցնում... իրանք չպայքարեցին..... հիմա օրենքը փոխվեց, և եթե չեմ սխալվում, բոլոր պետական աշխատակիցները պարտադիր սոցիալական մուծումներ են անելու՝ անկախ ծնված տարեթվից: Հիմա հարցը վարորդներին է սկսել վերաբերվել, երբ տուգանքները չվճարելու համար բանկային հաշիվներն են սառեցվում... իհարկե, մարդիկ, ովքեր չունեն մեքենա, կասեն, բայց դա մեզ չի վերաբերում.... և այստեղ դուք սխալվեցիք... եթե նման ձև կիրառվի և նորմալ դառնա, վաղը ամեն հարցով կսկսեն Ձեր անձնական հաշիվները սառեցնել .....կարևորը ձևը սովորել են......Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բոլորիս է վերաբերում, իհարկե, խոսքը չի գնում ներկուսակցական հարցերին, խոսքը վերաբերում է թանկացումների, տուգանքների և նման բաներին..... կամ էլ օրենքներին, որոնք ապրում են հասարակ աշխատող քաղաքացու ջեբի հույսով....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել