Ահա և վերջ...

Մի քանի օր է, ինչ ՖԲ-ում թեժ քննարկման է դրվել դիվերսանտների հարցը: Ցավալի է, բայց դրանցից մեկին ոչնչացնելու ժամանակ մեր սպաներից մեկն էր զոհվել ու մի կին էր վիրավորվել: Ուրախ եմ, որ կինը արդեն դուրս է եկել կոմայից, բայց պետք է արժանի պատասխան տրվի դրանց: Մի կողմից հերոս է զոհվում, մյուս կողմից տականքներ են ծնվում՝ ասելով, որ դրանք դիվերսանտներ չեն, այլ հովիվներ են, որովհետև ադրբեջանցի թուրքը տենց ա ասում:

Հայտնի են դարձել ընդունելության համար նախատեսված բալային շեմերը: Շնորհավորում եմ բոլորին, ովքեր ընդունվել են ԲՈՒՀ-եր, իսկ նրանք, ովքեր այս տարի չեն կարողացել ընդունվել, թող ավելի քրտնաջան պարապեն ու մյուս տարի հաստատ կընդունվեն: ԲՈՒՀ-ում կյանքը այլ է, նոր կյանքի սկիզբ է համարվում, սակայն հին կյանքի շարունակությունն է, կարևորը վստահ մտեք այդ կյանք ու ամուր ոտք դնեք այնտեղ, որտեղից սկսվում են ձեր երազանքների ու նպատակների իրականացման ճանապարհը:

Ավարտվեց Աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Գերմանիան դարձավ աշխարհի չեմպիոն ու արժանիորեն գավաթը պահեց իր գլխավերևում: Տոնը համարենք ստացված, որովհետև ամեն ինչ գեղեցիկ էր ու ամեն ինչ հուսադրող: Խաղերը մեկը մեկից հետաքրքիր էին ու գրավիչ: Մեկը լացում էր ուրախությունից, մյուսը՝ տխրությունից, բայց ընդհանուր առմամբ բոլորը վայելում էին այս մեկ ամիսը: Ահա և վերջ, տոնն ավարտված է, սպասենք նորին:

Երեկ Ֆեյսբուքում մի տեսակ հանգիստ էր, չէ՞: Դա ընդհանրապես կապ չունի այն բանի հետ, որ կիրակի էր՝ ուղղակի մի խումբ մարդիկ, որոնք ակտիվ են Ֆեյսբուքում, երեկ հանդիպել էին Թումանյանի անվան այգում ու «Մաֆիա» էին խաղում: Հավատացեք, հետաքրքիր է ծանոթանալ մարդկանց հետ, ում գիտես միայն ՖԲ-ի շրջանակներում: Ապրեն բոլորը, ովքեր ներկա գտնվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել