Անցած շաբաթ տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի իրադարձություն. առանց որևէ հեղաշրջման կամ վարչակարգի փոփոխության, իր պաշտոնից, ասես օգտագործված ու թափոնի արժեք ունեցող մատերիալ, հեռացվեց երբեմնի ամենակարող ու անպատիժ Վարդանիկը։ Ընդ որում, դա արվեց առանց որևէ երևելի ջանքերի ու համոզմունքների կիրառության. պարզապես կանչեցին Երևան ու ասեցին «դավայ դո սվիդանիա», իսկ Վարդանիկին չօգնեցին ո´չ աղաչանքները, ո´չ ծաղրածուական հնարքները, ո´չ գժի թուղթը, ո´չ էլ կազակները։ Այո´, մենք պրծանք իշխանական բուրգում խոր արմատներ ունեցող այս ադիոզ կերպարից և այժմ ինձ մեկ հարց է հուզում. արդյո՞ք Վարդանիկը վերջին քրեածին էլեմենտն է, ում բեսպրեդելը կհոգնեցնի ոչ միայն հասարակ ժողովրդին, այլ որոշում կայացնողներին, ընդ որում այն աստիճան, որ հաջորդիվ/նախորդիվ եկողներին էլ նույն կերպ ուղղարկեն քաղաքական աղբանոց՝ որպես անպիտան ու հնամաշ մի իր։
Մի կողմից, հույսեր ունեմ, որ Վարդանիկը բնավ էլ վերջինը չի լինի, այլ կդառնա նախադեպ և քարե դարի կանոններով ապրող ու վերջնականապես հղփացած մյուս կլաններն էլ կպատժվեն, կամ էլ գոնե վերջ կդրվի նրանց ֆեոդալական տիրույթներում անսահման իշխանություն ունենալու ավանդույթին։ Ըստ իս, Վարդանիկից հետո ամենաիդեալական թեկնածությունն այս առումով Հովիկ Աբրահամյանինն է, ով մի միկրո կայսրություն է ստեղծել Արարատի մարզում և հերիք չէ արդեն հիմնահատակ թալանել է ինչ որ հնարավոր էր թալանել այնտեղ, հերիք չէ իր ողջ ծանոթ-բարեկամությանը (ճար ունենար, հարևանի ձիուն էլ մարզպետ կնշանակեր) տարբեր պաշտոններ է շռայլել, հիմա էլ անցել է ժառանգական դինաստիայի կերտման աշխատաքներին։
Անցած շաբաթվանից խոսակցություններ են շրջանառվում, որ Մուկը ձեռնամուխ է եղել իր որդուն (ով ձեռքի հետ նաև Ծառուկյանի փեսան է) Արտաշատի քաղաքապետ կարգելու աշխատանքներին։ Ու հարցը այսքան սուր չէր լինի, եթե կրտսեր մուկը պակաս բեսպրեդելշիկ չլիներ, ինչպիսին Վարդանիկի որդյակ՝ Սպարտակ Վաարդանիկովիչն էր։ Մի ժամանակաշրջան կար, երբ Աբրահամյանը ստիպված էր իր որդուն և եղբորորդիներին ամիսը մեկ արտասահման ուղարկել, իսկ եղբայրներին պաշտոններից հրաժարվել էր ստիպում, որովեհտև երեխեքը շատ լավն էին, համա թե մի թերություն ունեին՝ կրակել շատ էին սիրում։
Ընդ որում, Աբրահամյանի ազդեցությունը թերագնահատել պետք չէ, որովհետև նրա չափ գործ կոծկող դեռ չի եղել ու երևի մի վաշտ թիկնապահ՝ իր ու իր ընտանիքի պաշտպանությունն ապահովող, կրել են տարբեր աստիճանի քրեական պատժներ, որովհետև իրականում նրանք ոչ այնքան պաշտպանություն են իրականացրել, ինչքան հարձակում, իսկ երբեմն էլ քավության նոխազի դեր են ստանձնում, իսկ այ կրտսեր Աբրահամյանները ուտում-խմում և քեֆեր են անում։ Միակ առաջընթացը նրանում է կայանում, որ այլևս՝ քեֆերից հետո, տաքսիներ չեն վառում ու իրանց ՊԱՊԱՅԻ «չուզողների» տների վրա էլ չեն կրակում։
Այսքանով հանդերձ, եզրակացնում եմ. իրականում որակական տարբերություն Վարդանիկի ու Մկան միջև չկա, միակ տարբերությունը դրանց ազդեցության ու իշխանության չափն է, մեկ էլ շատ-շատ այն հանգամանքը, որ ի տարբերությունը Մկանը, Վարդանիկը թղթով գիժ է, այսինքն մեծ հավանականությամբ անմեղսունակ է, իսկ Աբրահամյանը՝ սառնասիրտ, չարամիտ, հաշվենկատ ու խորամանկ տիպ է, ով դեռ իր պատիժը պետք է կրի։ Համենայն դեպս ես մեծ հույսեր ունեմ, որ այդպես էլ կլինի։



