Տղերք, անփորձանք, զգույշ ու ուշադիր եղեք, հակառակորդն ամենուր է: Սահմանապահներ, իմ ընկերներ, ծանոթներ ու առհասարակ հայեր, հատկապես էս օրերին, պոստին ինչպես ասեղների վրա, շատ զգայուն եղեք, մի ծխեք դիտակետում, մի քնեք, օգնեք իրար, զենքի հետ անվտանգ:

Գիտեմ, հիմա պոստավո տղեքի աչքի առաջ իրանց բակնա, տուննա, ընկերներն են սիրած աղջիկնա, որն ամփոփվումա աստղերի ու լուսնի հորիզոնում:

Տղերք տուն եք գալու, հասնելու, մենակ թե հիմա զգույշ եղեք, էս ամենավտանգավոր ժամնա ու մանավանդ լավ գիտեք ում առաջ եք կանգնած, թիկունքից խփողի, կացինով սպանողի, անհայրենիք մսաղացի, որ չի գնահատում իրա զինվորի կյանքը, փողերա փռում, ինչա թե մի հատ փամփուշտ շատ առնի:

Տղերք, Աստված Ձեր հետա, դուք ձեր սուրբ հողն եք պահում, հիշեք, հենց հիմա ձեզ համար աղոթում եմ, ստեղ էդքան էլ չգիտեն ինչ օրեր են ձեզ մոտ, բայց ինձ հասնող լուրերը անհանգստացնող են, իմացեք` հզոր եք, մեր հերոսն եք, որովհետև աչք չունեք ուրիշի գյուղի վրա, ձերն եք պահում:

Այսքանից հետո միջազգային հանրությունը պետքա ճղեր ադրբեջանին, էսքան դիվերսանտի մասին ասելուց ու ցուցադրելուց հետո, բայց հիմա է, որ խելոքներն իրանց վարունգի տեղ են դնում, անսպասելի չէր, հետևաբար` մենք ենք ու հայրենիքը մեր:

Տղերք ձեր ցավը տանեմ, դուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել