Ռուսները ունեն լավ մեկնաբաններ, և դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, սակայն անխնա քննադատել մեր մեկնաբաններին  իմ համար անընդունելի է: Աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանում են Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը և Ռոբերտ Գասպարյանը: Նրանք անխնա քննատատությունների են ենթարկվում, սակայն հիմնականում անտեղի: Հիմա առանձին-առանձին անդրադառնանք նրանց.

Սլավա Սարգսյան-նրա ձայնը ծանոթ է բոլոր ֆուտբոլասերներին` անկախ տարիքից: Ունենալով երկար տարիների փորձ` Ս.Սարգսյանը հիանալի հասկանում և մեկնաբանում է խաղերը: Լինելով անչափ զուսպ և գրագետ մարդ` նա ընդունված և սիրված է շատ շատերի կողմից:

Կարեն Գիլոյան-շատ կիրթ և էմոցիոնալ մեկնաբան է: Նրան սիրում են և ավագ սերնդի և ավելի երիտասարդ երկրպագուները:

Մենուա Մեհրաբյան-երևի թե մեր ամենաէմոցիոնալ մեկնաբանն է, ինչի համար էլ շատ սիրվեց երկրպագուների կողմից: Ակնհայտ է, որ նա ապրում է ֆուտբոլով:

Ռոբերտ Գասպարյան-մեր ամենաերիտասարդ մեկնաբանն է, ով հիանալի հասկանում է ֆուտբոլը, դա կփաստի ֆուտբոլից քչից շատից հասկացող յուրաքանչյուր ոք: Ռ.Գասպարյանի մեկնաբանությամբ դիտվում են նույնիսկ ամենատաղտկալի և անհետաքրքիր խաղերը, դա ևս փաստում է այն մասին, որ մենք գործ ունենք շնորհալի և իր գործին քաջ տեղյակ մեկնաբանի հետ:

 

Հ.Գ. Բազմաթիվ երկրպագուների կողմից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԵՐ մեկնաբաններին, իրենց աշխատանքը հիանալի կատարելու համար:

Իսկ այն մարդիկ, ովքեր քննադատական խոսքերի էին սպասում, երևի հիասթափվեցին: Գնահատել է պետք մարդկանց աշխատանը, որպեսզի դրական էմոցիաների հաշվին էլ ավելի ոգևորված և ՀԱՎԵՍՈՎ մեկնաբանեն խաղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել