Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անակնկալ փոխել է իր լատինամերկյան շրջագայության գրաֆիկը՝ Կուբայից Արգենտինա գնալու ճանապարհին կարճ հանգրվանելով Նիկարագուայում:
Սա առաջին հայացքից է անակնկալ, որովհետև Պուտինի այս այցաշարը հստակ քաղաքական նպատակներ ունի՝ հատկապես ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի հետ հարաբերությունների վատացման համատեքստում:
Ռուսաստանի նախագահը տնտեսությունը ստորադասում է քաղաքականությանը. նա շուրջ 30 միլիարդ դոլարի պարտք է «ջրում» Կուբային, որովհետև «հոգեհարազատություն» ունի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի, նրա եղբոր նկատմամբ:
Նույնը՝ Դանիել Օրտեգան՝ Նիկարագուայի նախագահը, ով պրոսովետական հայացքներ ունի անցած դարի 70-ական թթ-ից, ու բացի այդ, Ռուսաստանից հետո Նիկարագուան երկրորդ երկիրն էր, որ ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը:
Բրեժնևին, Կաստրոյին Օրտեգային կապում էր նույն գաղափարական հենքը, ինչը կապում է Պուտինին, Կաստրոյին, Օրտեգային: Դա պայքարն է «իմպերիալիստական» Արևմուտքի դեմ....


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել