Այսօր ցավով իմացա, որ դիվերսանտների գնդակից հայ սպա է մահացել, իսկ մեկ կին էլ վիրավորվել է: Երեկ ամբողջ օրը ֆբ-ում մեկ այլ դիվերսանտի նկար էր պտտվում, որին ձերբակալել են հայերը:

Փոխհրաձգության ժամանակ սատկել է նաև ազերին: Ցավակցում եմ հայ սպայի ընտանիքին, Աստված պահապան նրանց, իսկ սպայի հոգուն խաղաղություն: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավոր կնոջը:

Այսքանից հետո էն մարդիկ որ իրանց հայրենասեր են կոչում, ադրբեջանցիների կայքերից ինչ-որ անհեթեթ նյութեր են վերցնում ու սկսում են սաղին համոզել, որ դա դիվերսանտ չի, այլ վարորդ ա, հովիվ ա կամ եսիմ ինչ ա... Ասենք, դրանից ի՞նչ կայֆ եք ստանում՝ բացի մի հանքի հայհոյանք ստանալուց:

Հայ սպան էլ երևի հովիվի գնդակից մահացավ, չէ՞: Հերիք ա անասուն-անասուն խոսաք ու ադրբեջանական քարոզ կարդաք գլխներիս: Ձեր մաղձը հելել ձեզ ուտում ա: «Լավ տղա-լավ տղա» եք խաղում, իբր տեսեք՝ մենք էնքան մեծ բան ենք մեզանից ներկայացնում, որ «ճիշտն» ենք գնահատում, իսկ ձեր համար ճիշտ ա էն, ինչը ասում ա Ադրբեջանը, թքած ունեմ նման ճշտի վրա ու նման ճիշտը ընդունողների:

Արա, վերջիվերջո հայ եք կոչվում, թողեն՝ մեծ-մեծ կփրթեք, բայց ամեն հարմար առիթով ավելի ադրբեջանցի եք դառնում, քան Ալիևը: Սրանից հետո մայկա հագեք, որի մեջքին գրած կլինի «AZ», որովհետև ոչինչով չեք տարբերվում դրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել