Մի քանի հոգու ազերական պասպորտ տանք, ուղարկենք ստեղից:

Հարգելի բանիմացներ ջան: Հատուկ ձեր համար ГЕЙдари տղեն սրանից հետո դիվերսանտների վրա կգրի ռազվեդչիկ, որ դուք չտանջվեք: Երեկ մի որոշ զանգված կրկին ադրբեջանական քարոզի տակ էին մնացել ու իրանք էլ ադրբեջանական քարոզ էին տանում: Այ ձեր ցավ տանեմ, էդքան դզելա Ադրբեջանը, քելեք ընդեղ ապրեք ու ռազվետչիկներին օգնեք, թե չէ ստեղ ձեր արածը դավաճանություն ա:

Անի Զախարյանն էլ ուզում ա գնա հանգստանա, բայց դե երկրիը չգիտի՝ ում թողնի: Անի ջան, դուխով գնա, Զարուհին եկել ա, մի 10 օր ինքը օրապահ կմնա: Բա՞ ինքը 6 ամիս սովորեց ու հանգստացավ, մի 10 օրն ինչ ա, որ քեզ չպահի: Մենք էլ ձեռի հետ կողքից կբզբզանք, մի խոսքով, արխային գնա: Բա՞ հո չես թողի վրացիները հանգիստ ապրեն, մի 10 օր էլ իրանց տանջի, մենք հանգստանանք:

Պրն. Հայրապետյանի հարցազրույցը հակասական կարծիքներ ստեղծեց: Առավել ուշագրավ էր այն հանգամանքը, որ պրն. Հայրապետյանը ասում է, թե Հ1-ի մեկնաբանները վիրավորում են ֆուտբոլիստներին, ու դա ներկայացնում է որպես վատ երևույթ, բայց ինքն է վիրավորում մեկնաբաններին: Դե Հ1-ի մեկնաբանները հումորով են վարում խաղերը, հույս ունեմ, որ պրն. Հայրապետյանն էլ էր հումոր անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել