«Հովիկ Աբրահամյանը ոչ միայն Մեդվեդևի հետ ավտոմեքենայով է շրջել, Օլիմպիական ավան այցելել և պաշտոնական ճաշի մասնակցել, այլ նաև կարևոր որոշումների կայացմանը:
Մասնավորապես, ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի և ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու միջև համաձայնագրի կնքմանը, որով նախատեսվում է, որ «մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից»: Սա կհեշտացնի աշխատանքային միգրանտների տեղափոխությունները»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



