Այսօր ևս մեկ անգամ համոզվեցիոր եթե նույնիսկ ՀՀ-ն Ռուսաստանի առաջ «շպագատ» իջնի, միևնույնն է, ՉԻ ԳՆԱՀԱՏՎԻՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ պաշտոնական այցով ժամանեց ԿուբաՄինչ Վ.Վ.Պուտինի ինքնաթիռը վայրէջք կկատարեր Հավանայի Միջազգային օդանավակայանում ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին սենսացիոն մի լուր՝ պաշտոնական Մոսկվան զիջում է Կուբային նրա պարտքի 90%...իսկ պարտքը այդ երկրի՝ ՌԴ-ին, կազմում է ոչ պակաս, քան 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՄինչ այդ մեր ստրատեգիական գործընկերը 11-ական միլիարդ դոլար էր զիջել ԱֆղանստանինՀյուսիսային Կորեային և Մոնղոլիային՝ 8 միլիարդ դոլար, նավթով և գազով հարուստ Իրաքին՝ 10-ական միլիարդ դոլար, Սիրիային և Վիետնամին՝ 47 միլիարդ դոլար, Ալժիրին45 միլիարդ դոլար՝ նավթով շատ հարուստ Լիբիային, և այսպես շարունակ
Իսկ այստեղ չեմ կարող չհիշել այն խայտառակությունըորը Վ.Վ.Պուտինը արեց մեր՝ Հայաստանի նկատմամբ...2001 թ. դեկտեմբերին մեր ռազմաստրատեգիական գործընկեր Մոսկվան պահանջում էր մեզանից վճարել 98 միլիոն դոլար պարտքըՄեր իշխանությունները չունենալով «փող» և չդիմանալով ճնշումներին՝ 2002 թ. ամռանը մի խայտառակ պայմանագիր ստորագրեցին Մոսկվայի հետորը մեր հասարակությանը հայտնի է որպես «Գույք պարտքի դիմաց»Ըստ այդ խայտառակության՝ ՌԴ իշխանությունները այդ «կոպեկների» դիմաց մեզանից ստացան Հրազդանի ՋԷԿ-ըՆյութաբանության ինստիտուտըՄարս գործարանըՄաթեմաթիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտըՍեփականաշնորհեցինփակեցին ու գնացին...ու սա արդեն 12 տարի... Շատ չեմ տարածվի այսպիսի օրինակներ բերելու վրա և կփաստեմ ևս մեկ այսպիսի «գույք պարտքի դիմաց» պայմանագիրԱնցյալ տարի, չգիտես՝ որտեղից, գոյացած 300 միլիոն դոլար գազի պարտքի դիմաց մենք ռուսներին զիջեցինք «ՀայՌուսգազարդ»-ում մեր 20% փայը..
Իսկ հիմա հարց...Ի՞նչ օգուտ են տալիս ՌԴ-ը այն երկրներըորոնց մեր ստրատեգիական գործընկերը այսքան գումարներ է զիջումՊատասխանեմ...Ոչ միեթե չասեմ ավելին...Շատերը վարում են ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ քաղաքականություն... Օրինակ՝ Իրաքից և Լիբիայից վտարվել են բոլոր ռուսաստանյան նավթագազային կորպորացիաներըիսկ նրանց տեղերը զբաղեցրել են ամերիկյան կամ արևմտյան համապատասխան ոլորտի կորպորացիաները... Իսկ մենք ռուսներին «ձրի» ոչ միայն տարածքներ ենք տրամադրում 102 ռազմաբազայի կամ սահմանապահների համարայլ նաև մենք ենք հոգում նրանց ծախսերի 50 %Այոայդ ռազմաբազան և սահմանապահները մեծ դեր են խաղում մեր երկրի պաշտպանության ապահովման գործումհաշվի առնելով այն հանգամանքըու ունենք Թուրքիայի և թուրք շիաների նման բարբարոս հարևաններԲայց չպետք է մոռանաքոր այդ ռազմաբազան ՄԵԾ նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար՝ այն պաշտպանում է Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցող փխրուն կայունությունը սթափեցնելով Թուրքիային և տարածաշրջանային այլ ուժերիորոնք միշտ էլ հովանավորել են ահաբեկիչներին Ռուսաստանի հարավ-արևմուտքում...ինչպես նաև բազայի առկայությունը դարձնում է ՌԴ-ը Հարավային Կովկասում որպես «իրական ուժ»Այտեղից հետևություն. ռազմաբազայի առկայությունը ձեռնտու է և՛ մեզև՛ Մոսկվային...
Հ.Գ.Մենք ինքներս մեզ ու մեր արածը չենք գնահատում... ինչո՞ւ պետք է գնահատվենք մեր «ստրատեգիական» գործընկերոջ կողմիցԱյերբ իմացանք մեր արժեքըայդ ժամանակ նոր մի բան կփոխվի....Երևի մեր ղեկավարներին ուղարկենք Կիմ Չեն ԸնիՌաուլ ԿաստրոյիԲութեֆլիկայիՔարզայի մոտոր մեզ սովորեցնենթե ինչպես «պարտադրել» գործընկերոջը հարգել մյուս գործընկերոջըՄենք այդ առումով շատ բան ունենք սովորելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել