ՀԱՐՑ

Կուսազրկումից հետո ահավոր ցավեր են եղել նաև երկրորդ և երրորդ հարաբերությունների ժամանակ (ցավը լինում է սկզբում), որը վախ է առաջացրել, և հարաբերություններ ունենալը անհնար է դառնում: Ի՞նչն է ահավոր ցավի պատճառը և ինչպե՞ս վարվել նման դեպքում:

 ՊԱՏԱՍԽԱՆ

Վախը սեռական հարաբերությունից սեռական խանգարում է, կոչվում է կոիտոֆոբիա և կարող է անհնարին դարձնել սեռական ակտի իրականացումը: Պատճառները բազմազան են՝ սեռական դաստիարակության սխալները (չափազանց խստաշունչ, սեռականի նկատմամբ վախ ներշնչող դաստիարկություն), ապատեղակատվությունը, սեռական հարաբերության ժամանակ ամուսնու կոպիտ վերաբերմունքը, ինչպես նաև բնավորության առանձնահատկությունները: Պետք է նշել, որ խնդիրը արդյունավետորեն բուժվում է: Պարզապես անհրաժեշտ է չհետաձգել՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել