«7.5» երգիծական ներկայացման մեջ մի փառահեղ դրվագ կա, երբ հերոսներից մեկը մյուսի հետ վիճում են.
- Էդ Սայաթ-Նովան երբվանի՞ց գեղ դառավ:
- Էն օրվանից, երբ դու Սայաթ-Նովայում տուն առար:
Հիմա մեր Բնապահպանության նախարարությունում ա նույն մթնոլորտը. ինչ կոլխոզնիկի էությամբ Արամայիս Գրիգորյանին բերեցին ու Նոր տարվա տոնածառի պես տնգցրին նախարարի պաշտոնում, նախարարությունը, որ առանց այն էլ փայլուն վիճակում չէր, արագորեն սկկսեց վերածվել կոլխոզի, որովհետև այն վստահեցին այս հավերժ դժգոհ ու նեղացած դեմքի արտահայտությամբ սուբյեկտին:
Հիմա, նախկինում Բնապահպանության նախարարություն կոչվող կոլխոզում հիմնականում մեկ գործընթաց է ակտիվ առաջ գնում՝ հին աշխատողների աշխատանքից ազատում ու դրանց փոխարեն ծանոթ-բարեկամներով կոլխոզի համալրում: Մի անգամ սկանդալ էլ եղավ, ինչ-որ ՊՈԱԿ-ի փոխտնօրենի հետ էր վիճվել ու թիկնապահը մարմնական վնասվածքներ էր հասցրել, ինչի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ասում են՝ կոլխոզնիկ-նախարարը ում ուզում ա գործից հանի, կանչում ա մոտը ու հետը մուննաթով ու առքով ա խոսում, սադրելով, որ վիրավորված աշխատակիցը ինքնակամ դիմում գրի ու ազատվի, իսկ դրանից հետո նրանց տեղը բերում ա իր շրջապատից ինչ-որ բանկա-բութուլկեքի, ովքեր սկի չեն կարող էկոլոգիա բառը առանց սխալների գրել:
Դե սենց էլ պետք ա լինի, որովհետև մեր երկրում հաջողակ լինելու համար արդեն 20 տարի է` քարոզվում է, որ պետք է լինես բռի, լկտի, տմարդ, անսիրտ ու թալանչի, իսկ եթե այդպիսին չես, ուրեմն ցանկացած պահի նման մեկը կարող է գալ ու վզիդ նստել` ինչպես Արամայիս Գրիգորյանն է անում: