Շփվելով անթիվ-անհամար, ինչպես նաև լավագույն համարվող հոգեբանների ու հոգեբույժների հետ մեր երկրում, հստակ գալիս եմ եզրակացության, որ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, ադեկվատությունը, մարդկային կրթվածությունը, աշխատասիրությունը, անսահման համբերատարությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա ա, քան հոգեբույժներինը: Որքան էլ, որ ցավալի ա, ՀՈԳԵԲՈՒՅԺԻ (հավաքական կերպարով) համար դու մարդ չես, շնչող երևույթ ես, որին տուպը պետք ա դեղորայք նշանակել: Ինքը բացարձակ ավելորդ ա համարում նրբանկատ լինելը, պոլիտկոռեկտություն ցուցաբերելը, հոգեբանների աշխատանքը վոոբշե ֆուֆլո ա իրենց համար՝ ավելորդ ծախսած ժամանակ: Հստակ սահմանում կա՝ «հոգեբանը փնտրում-գտնում ա մարդու մեջ առողջ հատվածն ու աշխատում դրա վրա, մեծացնում էդ առողջ հատվածը»: Թե ոնց են պայքարում հոգեբանները մարդու նույնիսկ չնչին առողջ հատվածի համար, ոնց են «վիզ դնում», ջահել՝ 19-22 տարեկան նորավարտ երեխեքը, էդ ինչ աշխատանք են անում կենտրոններում՝ չնչին վարձատրության դիմաց, ոնց են ատամներով պայքարում յուրաքանչյուր երեխու ու դեռահասի հոգու համար, ապշեցուցիչ ա, փշաքաղվում եմ ամեն անգամ: Լավ կլիներ՝ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԸ գոնե ամիսը մեկ գնային ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ մոտ այցերի/սեմինարների/վերապատրաստման...ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ, գոնե մարդավարի կոնսուլտացիայի ձևը սովորեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել