Ըմբշամարտ. Զավեք Միքայելյանը Նանկին է մեկնում պատվո պատվանդանին կանգնելու վճռականությամբYerkir.am-ը գրում է.

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում ընթանալու են ամառային պատաենկան օլիմպիական 2-րդ խաղերը, որի ծրագրում տեղ գտած մարզաձևերից 8-ում պատրաստվում են մասնակցելու նաև Հայաստանի 14 պատանի մարզիկներ:  ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը ներկայացնում է նրանցից մեկին` հունահռոմեական ոճի 58 կգ քաշային կարգի ըմբիշ, պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Զավեն Միքայելյանին: Իր քաշի համեմատ բարձրահասակ, նիհարավուն ըմբիշ է 17-ամյա Զավեն Միքայելյանը (58 կգ), սակայն խաբուսիկ է նրա արտաքինը, քանզի ունի ուժեղ մկանախմբեր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը զրույցի ժամանակ ասաց, որ Զավենը Նանկինում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեց Եվրոպայի այս տարվա առաջնությունում, որտեղ գրավեց երկրորդ տեղը : 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել