Նարեկ Սարգսյանն էսօր հայտարարել ա, թե իրենք Երևանն անճանաչելիորեն փոխել են: Հիմա որ ասեմ՝ ղալաթ եք արել, պիտի նեղաղա՞: Ղալաթ եք արել, որովհետև քաղաքն էս աստիճան կարող էին պղծել միայն էն մարդիկ, ովքեր Երևանի նկատմամբ անասնական ատելություն են տածում: Ղալաթ եք արել, որովհետև Երևանն էս տիպի կարող էին այլանդակել միայն էն մարդիկ, ովքեր Քոչարյանի խոսքը, թե «փողի վրա նստած՝ փող եք ուզում», ընկալեցին որպես քաղաքը ամայացնելու ու թալանելու հրահանգ: Իսկ հիմա էսքան «ղալաթ եք արել»-ից հետո Ռուստամյան Արմենի սիրած էն մի բառն էլ ասե՞մ, որ պատկերն ամբողջական դառնա: Գոնե էնքան նամուս ունեցեք, որ ձեններդ կտրած պահեք, ախր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/849668021723960
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել