Ափդայքին իրական փառք բերեց «Ճագա՛ր, վազիր» վեպը (1960), որը պատմում էր քսաներորդ դարի հիսունականների վերջերի ամերիկյան իրականության մասին: Այդ ժամանակներում Ամերիկան դեռևս մի պետություն էր, որը դեռ չէր տեսել ոչ մասսայական ձևավորված հասարակություն, ոչ ընդվզող երիտասարդություն, ոչ սեքսուալ հեղափոխություններ: Վեպի հերոսը միջին վիճակագրական ամերիկացի քսանվեցամյա Հարրի Էնգսթրոմն էր` «Ճագար» մականունով, որ խոհանոցային իրերի գովազդի մասնագետ էր: Մի ժամանակ նա եղել է հայտնի մարզիկ, դպրոցական բասկետբոլի «աստղ», իսկ հիմա այդ ամենն արդեն մոռացված են, ու նա իրեն զգում է «ժանգոտված մետաղակտորի» նման: Ճագարը ամերիկյան իրականության մեջ բավականին բնորոշ կերպար էր, որը մարմնավորում էր անցյալ քսաներորդ դարի հիսունականների «վախվորած» սերնդին, որը և դարձավ գրողի գրական նվաճումն ու նորարարությունը: Ընտանիքի հայր Ճագարը դժգոհ է իր կյանքից ու կենցաղից և ժամանակ առ ժամանակ դիմում է փախուստի: Սեփական արարքների աննպատակայնությունը բնորոշ են Էնգսթորմի համար: Նրա միակ նպատակն էր հասնել Մեքսիկական ծոցի տաք ջրերին, իսկ այնտեղ արդեն ոնց ստացվի: Միայն վերադարձին նրա գլխում ձևավորվում է քիչ թե շատ հիմնավոր բացատրություն այդ փախսուտների հանդեպ ունեցած հակումի մասով: Անցյալի ողջ չափուձևված կյանքն ու կենցաղը նրա համար ներկայանում է որպես պարզ հանրագումարը պարզունակ բնազդների կամ նախշ, որ արված է խազագծով մակերեսային կերպով, առանց գոյության խորքերի: Ճագարի վազքը նման է սկյուռի անվավազքի, երբ արդեն նույնիսկ հույս չկա վերջինիս սահմաններից դուրս գալու, սահմաններ ու արգելապատնեշներ, որոնք դրված են իրական պարագաների բերումով: Վերջում հերոսի ընդվզումն ավարտվում է հետ` դեպի ընտանիք վերադարձով, որով ցույց է տրվում երազանքների պատրանքայնութունն ու անիրականությունը: Ճագարի պատմությունը շարունակվում է «Ապաքինված Ճագարը» (1971) և «Հարստացած ճագարը» (1981) վեպերը: Արդեն եռերգության վերջում ճագարը ժառանգություն է ստանում աներոջ հարստությունը և վերածվում գործարար վերնախավի մի մասնիկի` կայուն դիրք գրավելով հասարակության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/714246065308106
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել