Ամերիկյան գրականության կենդանի դասականներից Ջոն Ափդայքը (ծնվ. 1932), պատկանում է ամերիկյան հետպատերազմական այն գրողների շարքին, ովքեր ասպարեզ իջան բանասիրական փայլուն կրթությամբ ու համալսարանական վկայագրերով: Ափդայքը հայտնի է ինչպես արձակում, այնպես էլ պոեզիայի ժանրում, էսսեագրության ու դրամատուրգիայի ժանրերում: Իր ստեղծագործություններում Ափդայքը քննության է առնում քաջածանոթ միջին դասի մտավորականության կյանքն ու կենցաղը:
«Տոնավաճառ ծերոնացում» վեպը կարելի է համարել՝ Ափդայքի առաջին խոշորամասշտաբ գործն է (1959): Վեպում գործողությունները ծավալվում են մի ծերանոցում, որի բնակիչները ապստամբել էին իրենց տնօրինության դեմ՝ հատկապես տնօրենի, ով տարվել էր ինչ-որ սոցիոլագիական ուսումնասիրություններով: Սակայն այստեղ ծերանոցը մի ամբողջ աշխարհ է ու ամենևին էլ դիքքենսյան անհոգի ու անսիրտ ծերանոցային պատկերացումների շրջանակում չէ: Այն մի իսկական պալատ է՝ իր պարտեզներով, ծառուղիներով, ջրավազաններով: Այստեղ հատկապես հետաքրքրական է իննսունամյա կրոնավոր Ջոն Հուքի կերպարը, ով ի շնորհիվ իր բարձր ոգեկանության ու բարոյական արժեքների, արժանանում է հարգանքի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Վեպի պրոբլեմատիկան երևում է Հուքի` թեիզմի ու հավատքի տարբերությունների շուրջ արված դատողություններից: Ի ծնե կույր Էլիզաբթե Հեյնեմանը հարցնում է ծերանոցի կառավարչին, թե երբ ինքը հայտնվի Աստծո Արքայության մեջ, իր աչքերը կտեսնեն, ու սկսվում է հավատքի ու կրոնական ապրումի ու թեիզմի մի ողջ փիլիսոփայություն: Խորը զգացմունքայնությունը, չասված բառերի ու չարտահայտված մտքերի մեղմ երաժշտության սիմֆոնիան կազմում են էմոցիոնալ ֆոնն ու արժեքը՝ Ափդայքի առաջին այս ծավալուն վեպի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/714169528649093?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել