Բավական լուրջ զարգացումներ են սկսվել Արցախի շուրջ և, ամենայն հավանականությամբ, այդ զարգացումները տանում են դեպի Արցախյան երկրորդ պատերազմ: Ես հասկանում եմ, որ մեր գերակշիռ մասի մոտ այս պահին միանգամից կառաջանա ինքնապաշտպանական հակափաստարկը և կհիմնավորի, որ պատերազմ չի լինի, սակայն հավատացեք, որ ամեն օր մենք մոտենում ենք դրան: Մի կողմից, ԱՄՆ-ն հայտարարում է, որ ստատուս քվոն այլևս վտանգավոր է, այսինքն՝ Ադրբեջանին տրվում է «իր» տարածքները հետ բերելու համար կանաչ լույս, մյուս կողմից, Ռուսաստանն այլընտրանք չունի ու չի կարող չսիրաշահել Ադրբեջանին, որին ամեն կերպ ցանկանում է ներքաշել Եվրասիական միություն: Ստացվում է, որ հերթական անգամ մենք մնում ենք մեր թշնամու հետ դեմ առ դեմ առանց դաշնակիցների, ինչպես որ արցախյան առաջին պատերազմն էր: 
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի բացառվում ռազմական գործողությունների վերսկսումը, և որ հայկական կողմը պատրաստ է պաշտպանելու իր տարածքները, միևնույն ժամանակ, գնալով աճող սահմանային միջադեպերին և դիվերսիաներին զուգահեռ, մինչև հուլիսի 10-ը համաբանակային զորավարժություններ է անում ադրբեջանական կողմը, այսինքն՝ այս պահին ադրեջանական բանակի հիմնական մասը մոտեցված է Հայաստանի հետ սահմանին: Մի խոսքով՝ մենք պարտավոր ենք հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմի վերսկսմանը, պարտավոր ենք սառը դատել և պատրաստ լինել մեր շահերը պաշտպանել զենքով: Թուրքը նույն վախկոտ թուրքն է, որ խուճապահար փախավ մեզանից, ոչինչ չի փոխվել, իսկ մեզ պետք է ընդամենը կարողանալ պահել առաջին հարվածը, քանզի այն շատ ուժեղ կլինի՝ հաշվի առնելով նրանց զինվածությունը: Աստված ու հայ զինվորը հայոց պետականություն կողքին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել