«Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը կկարողանա ասել, որ Ռուսաստանն՝ ի դեմս գազի տեղափոխմամբ և բաշխմամբ զբաղվող և պետական համարվող «Գազպրոմի» կամ Հայաստանում հոսանքի բաշխման մենաշնորհ ունեցող ՀԷՑ-ի, անընդհատ բարձրացնում են գազի և հոսանքի սակագինը, քանի որ նրանք Հայաստանը համարում են իրենց տիրույթը և աշխատում են որքան հնարավոր է՝ շատ փող աշխատել: Նման իրավիճակ հնարավոր է դարձել, քանի որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, և գազի և հոսանքի սակագները սահմանող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ թե անկախ է, ինչպես գրված է օրենքում, այլ կատարում է ռուսական ընկերությունների և դրանց ղեկավարների կամքը: Եվ եթե հայ հասարակությունն ուզում է ազատվել այդ պարտադրանքից, պետք է պայքարի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար, և ոչ թե գազի կամ հոսանքի թանկացման դեմ: Դրա մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ակադեմիայի խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի կարող խոսել, քանի որ նա ընդդիմություն է Հայաստանում, բայց միևնույն ժամանակ՝ Հայաստանում ռուսական պաշտոնյա է»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել