ՌԴ Կռասնոդառի մարզի նահանգապետ Տկաչովը սրանից մի քանի օր առաջ հայտարարություն էր արել, որ իր ենթակայության տակ գտնվող մարզզում եկվոր օտարազգիների (ոչ ռուսների) շրջանում կարգուկանոն պահպանելու նպատակով աշնանից ստեղծվելու են կազակական դրուժինաներ, որոնք կպահպանեն կարգուկանոնը ու պարեկություն կիրականացնեն։
Այս որոշումը և դրա վերաբերյալ Տկաչովի արված հայտարարությունը՝ հնչած ձևակերպումներով, մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում և հիմա քննվում է Տկաչովի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակահարմարությունը՝ ազգային անհանդուրժողականություն քարոզելու ու հրահարելու մասով։
Մինչ Հյաստանաում գտնվում են միամիտներ, ովքեր կարծում են, որ այս քայլը ոչ միայն ի վնաս հայերիս չի, այլ մի բան էլ հայանպաստ է, ուզում եմ հիշեցնել, որ Կռասնոդարի կազակները որպես կանոն ռուս նացիոնալիստներ են, որոնց համար ինչ հայ, ինչ վրացի, ինչ դաղստանցի՝ չուռկա են և ոչ մի հայաանպաստ բան էլ չկա։ Առավել ևս, եթե հաշվի առնենք որ նույն կազակների հետ բազմաթիվ բախումներ են գրանցվել, այդ թվում հայերի կողմից։ 
Պետք չէ միամտանալ, Տկաչովն էլ իր հերթին է փորձում հայերի ֆակտորի հետևում թաքնվել, որովհետև վերջին իր պարզաբանման մեջ նա որպես օրինակ է բերել հայերի ու դաղստանցիների վերջին բախումը Սոչիում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարավում հիմա փորձում են կովկասյաան տարրի ազդեցությունը թուլացնել՝ օգտագործելով Մաքիավելլիի «բաժանիր և տիրիր» սկզբունքը. հայերին արհեստաանորեն կոնֆրոնտացիայի են տանում մուսուլմանական կովկասյան ժողովրդների հետ, դրան զուգահեռ ստեղծում են կազակական միավորումներ, որոնք անտիբիոտիկի պես են գործելու՝ առանց նայելու հայ լինել-չլինելուն։
Սրա արդյունքը անկանխատեսելի կարող է լինել, եթե հաշվի առնենք, որ Մոսկվայում ու հատկապես Մոսկովյան քաղաքական էլիտայում շատ տարածվեած է «Հերիք է կերակրել Կովկասը» մտածելակերպը։ Սրանից 20 տարի առաջ «Հերիք է կերակրել ռեսպուբլիկաները» դոկտրինը նույն ձևով բերեց ԽՍՀՄ-ի փլուզման, ու այն ժամանակ էլ դրա մեջ մեծ դեր խաղաց ազգամիջյան լարված հարաբերությունների հրահարումը և սրումը։ Ռուսաստանը հիմա քանդվելու իրական ռիսկի տակ է ու եթե Հայաստանը չի կարող օգնել նրան դրաանից խուսափելու, ապա գոնե պետք է չփորձի այդ պրոցեսսին նպաստել, իսկ դրա համար առնվազն պետք է հասկանալ, որ Տկաչովի կիրառված մեթոդները չեն կարող հայանպաստ լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել