Reuters / Alaa Al-Marjani Իրաքի Իսլամական Խալիֆաթի ձեռքում հայտնվել է քիմիական զենք: Ըստ տարածված հաղորդագրության իսլամիստները գրավել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս-արևմուտքում գնտվող Ալ Մութաննա կոչվող քիմիական զենքի արտադրության կենտրոնը: Այսպիսով Իրաքի ղեկավարությունը խուճապի մեջ է և դիմում է տարբեր միջազգային կառույցների: Իսլամիստները առայժմ հայտնի չէ ինչ են մտադիր անել այդ քիմիական զենքի պաշարների հետ, որը դժվար թե քիմիական գիտությունը զարգացնելու համար օգտագործեն: Կա մի քանի տարբերակ.

1. Նրանք կտրվեն ֆանատիզմի և քիմիական զենքի պաշարները կօգտագործեն Իրաքի և Սիրիայի տարածքում՝ բերելով հումանիտար աղետի. այդ տարածաշրջանի բնակչությունը չունի բավարար ռեսուրսներ քիմիական հարձակումներից պաշտպանվելու համար:

2. Իսլամիստները կփորձեն իրենց ունեցած ահռելի ֆինանսական ռեսուրսները և քիմիական զենքը օգտագործել, որ իրենց հետ հաշվի նստեն,կսկսեն դիվանագիտությամբ զբաղվել և շանտաժի ու սպառնալիքների միջոցով որոշակի դերակատարության կհասնեն տարածաշրջանում:

3. Նրանց դեմ կդաշնակցեն անուղակի կերպով տարածաշրջանի շիական առանցքը՝Իրանի գլխավորությամբ և արևմուտքը ԱՄՆ գլխավորությամբ, նաև Իսրայելը, որի դեմ իսլամիստները մեծ հաճույքով կօգտագործեն այդ զենքը: Ահա այս ուժերի դաշնակցությամբ խալիֆաթը կոչնչանա իր քիմիական զենքի պաշարներով: Սպասենք հետագա զարգացումներին:

Հ.Գ. Ամերիկյան փորձագետները հայտարարում են, որ այդ կենտրոնում կան միայն քիմիական զենքի բաղադրիչներ, բայց ոչ պատրաստի զենքեր, բայց դե մի քիչ չեմ հավատում ամերիկացիներին, որոնք ժամանակին ասում էին, որ Սադդամը միջուկային զենք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել