Սարսափելի միգրե՞ն ունեք: Ցանկանո՞ւմ եք գտնել արդյունավետ նիհարեցնող մթերքը, որի օգտագործումը կողմնակի ազդեցությունների չի հանգեցնի: Առողջ մնալը և տհաճ ախտանշաններից խուսափելը հեշտ է: Պարզապես այցելեք մոտակա սուպերմարկետ կամ շուկա և ընտրեք ամենաթարմ մթերքները, որոնք բարերար ազդեցություն կգործեն Ձեր առողջության վրա: Եթե չգիտեք, թե կոնկրետ որ մթերքներն է պետք գնել, ապա մրգերի այս ցուցակը հենց Ձեզ համար է: Կարդացեք այս հոդվածը և հենց այսօրվանից սկսեք առողջ սննդակարգով սնվել:
1. Վայրի բալ
Այս համեղ մրգերը հարուստ են մի շարք օգտակար վիտամիններով, որոնք Ձեր օրգանիզմը կպահեն գերազանց վիճակում: Բալի մեջ առկա են կարևոր սնուցիչներ, որոնք հակազդում են բորբոքումներին, վարակներին և քաղցկեղին: Հիմնվելով գիտական հետազոտությունների վրա՝ նշենք, որ այս միրգը պարունակում է Էլագենային թթու և կվերցետին, որոնք օգնում են դադարեցնել ուռուցքների աճը և տարածումը՝ առանց առողջ բջիջներին վնաս հասցնելու: Հայտնի է նաև, որ բալի մեջ մեծ քանակությամբ անտոցիանին է պարունակվում, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել միզաթթվի մակարդակը՝ կանխարգելելով հոդատապը: Կանոնավորապես բալ ուտելը նպաստում է սրտի, հաստաղիքի և այլ օրգանների առողջությանը:
2. Կիվի
Կիվին հարուստ է վիտամին C-ով, սննդային մանրաթելերով և կալիումով: Խորհուրդ ենք տալիս ամեն օր օգտագործել այս հրաշալի միրգը: Այս մրգի մեջ կան նաև հանքանյութեր, վիտամիններ և սնուցիչներ, որոնք անհրաժեշտ են Ձեր օրգանիզմը շնչառական հիվանդություններից, քաղցկեղից, կաթվածից և սրտանոթային հիվանդություններից պաշտպանելու համար: Կիվիի մեջ կան արյան լերդացմանը խոչընդոտող տարրեր, որոնք կարող են բարելավել անոթների վիճակը՝ կարգավորելով արյան ճնշումը: Այս մրգից առավելագույն օգուտ քաղելու համար ավելի հասած կիվի գնեք, որովհետև դրա մեջ հակաօքսիդանտներն ավելի շատ են: Որքան ավելի բարձր է հակաօքսիդանտների մակարդակը, այնքան ավելի շատ են առողջական օգուտները:
3. Ելակ
Հայտնի է, որ մուգ գույնի մրգերը ավելի օգտակար են սրտանոթային համակարգի համար: Մուգ գույնի մրգերի շարքին է դասվում նաև ելակը: Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ ելակի օգտագործման շնորհիվ արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց ճնշումը կանոնակարգվում է: Զգալի առողջական օգուտ ստանալու համար խորհուրդ է տրվում օրը առնվազն 8 ելակ ուտել: Այս կերպ Դուք կնվազեցնեք արգանդի վզիկի, կրծքի և ստամոքսի քաղցկեղի հավանականությունը:
4. Լոռամրգի
Լոռամրգին ևս շատ օգտակար է առողջության համար: Այս միրգը լի է այնպիսի սնուցիչներով, ինչպիսիք են ֆենոլաթթուները և ֆլավոնոիդները: Սրանք ամրացնում են Ձեր իմունային համակարգը և չեզոքացնում ազատ ռադիկալները: Այս միրգը նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի, ինչի շնորհիվ այն կանխարգելում է շագանակագեղձի, արգանդի վզիկի և օրալային (բերանի) քաղցկեղի առաջացումը: Գիտականորեն ապացուցված է, որ այս միրգը ուժեղացնում է Ձեր դիմադրողականությունը այն միկրոօրգանիզմների նկատմամբ, որոնք առաջացնում են սնկային ու բակտերիալ վարակներ:
5. Նուռ
Այս միրգը օգնում է պաշտպանել մաշկը՝ խթանելով մաշկի բջիջների ռեգեներացումը և նպաստելով մաշկային վնասվածքների ապաքինմանը: Այս միրգը մաշկը պաշտպանում է արևայրուքից և արևի պատճառով առաջացող վնասվածքներից՝ չեզոքացնելով ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը: Եթե Դուք անհանգստանում եք Ձեր մաշկի ծերացման պատճառով, և մաշկի բծերն ու կնճիռներն սկսել են մտահոգել Ձեզ, ամեն օր նուռ ճաշակեք: Սննդային բարձր արժեք ունեցող այս միրգը կպաշտպանի Ձեր մաշկը կնճիռներից, բծերից և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով առաջացող գերպիգմենտացիայից:
6. Ձմերուկ
Բացի նրանից, որ ձմերուկը թարմացնող ու սննդարար է, այն նաև շատ օգտակար է առողջության համար: Այս մրգի մեջ պարունակվում է ցիտրուլին: Սա մի ամինաթթու է, որը խթանում է արյունատար անոթների չափավոր լայնացումը, ինչը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը և կանխում կաթվածն ու սրտամկանի ինֆարկտը:
7. Թուրինջ
Այս մրգի 100 գրամը պարունակում է մոտ 1150 միջազգային միավոր վիտամին, ինչպես նաև ֆլավոնոիդային հակաօքսիդանտներ: Այս նյութերը բարերար ազդեցություն են թողնում տեսողության, մաշկի և լորձունքային հյուսվածքների վրա: Դրանք նաև պաշտպանում են օրալային և թոքերի քաղցկեղից: Ավելորդ քաշի խնդիրն ունեցող մարդիկ հատկապես մեծ օգուտներ կարող են քաղել այս մրգից, քանի որ այն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Բնական ճանապարհով նիհարելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով մրգային աղցան կամ կոկտեյլ օգտագործել՝ խառնելով թուրինջը այլ մրգերի հետ:
8. Պապայա
Այս արևադարձային միրգը պարունակում է պապային՝ նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտ: Քանի որ պապայան հարուստ է մարսողական ֆերմենտներով, ենթաստամոքսային խնդիրներ ունեցողներին և մուկովիցիդոզ հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել այս միրգը: Պապայան օգտակար է նաև մաշկի համար: Այն հատկապես օգտակար է պսորիազի, հերպեսի և մաշկային սնկախտի դեպքում:
9. Արքայախնձոր
Արքայախնձորը բրոմելինի հրաշալի աղբյուր է: Այս ֆերմենտը քաղցկեղային բջիջներին ուժեղ հակահարված է տալիս: Արքայախնձորը հարուստ է վիտամին C-ով, որն օգնում է պաշտպանել Ձեր օրգանիզմն ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից: Այն նաև ուժեղացնում է իմուն համակարգը: