Մշակույթը:
Սկզբում մտածում էի` ինչի մասին խոսես, քաղաքականության է գնում, հիմա մտածում եմ` ծը` մշակույթ... Ինչ խոսես-անես, մշակույթդ է ձևավորելու, մշակույթի վրա է ազդելու:
Քաղաքականությունը կրելու բան չի, մշակույթը` հա:
Ես հանրային շահ եմ հայտարարում մշակույթը:
Մեր մշակույթը:
Պապերիս մշակույթը.
Քար-ծառ-եկեղեցի-խաչքար-կյանքի ծառ-կյանք-հող-հայրենիք...
Չհամարձակվեք ձեռք տալ:
Լսում եք՞՞՞ Վարչապետ եք, մշակույթի նախարար եք,քաղաքապետ եք, գլխավոր ճարտարապետ եք, ով եք՞՞... Ովքերներդ, որ որոշում է իբր, թե այսուհետ ինչպիսին պիտի լինենք:
Մենք կանք ու մենք ենք որոշում` ինչպիսին շարունակել լինել:
Մեր էությունը անընդհատ եմ հայտարարում, ամբողջական, շարունակական, արմատներին հավատարիմ, հոգուն ու ոգուն հարազատ ու նվիրված, մարդասեր... Լսում եք՞՞՞ Ես հանրային գերակա շահ եմ սա հայտարարում:
Չկպնեք, նախօրոք եմ ասում:
Էդ որ որոշես, Նարեկ Սարգսյան, թե Երևանը ոնց է համաչափ զարգանալու (c, քաղաքապետ), ու քեզ թվա, թե քո անձը չեն սիրում, է՞՞՞... ծը:
Քո անձը ոչ մեկին հետաքրքիր չի, ճիշտ տեղում լինեիր, կարող է բարև տվող էլ լիներ:
Ոնց բացատրեմ, որ հասկանաս՞՞՞ Արվեստը տարբերում ես անարվեստից՞՞՞ հավատը աղանդից՞՞՞ տաղանդավորը գորշ չամուռից կամ դուրսպրծուկից՞՞՞ Ներդաշնակը անճաշակից՞՞՞ Մի մտածի, ես կասեմ` ՉԵՍ ՏԱՐԲԵՐՈՒՄ:
Էդ է:
Չես տարբերում ու թելադրել ես ուզում: Ոնց որ տոտալիտար ճարտարապետական աղանդ լինես:
Քաղաքապետից ոնց հույսեր չունեմ, այդպես էլի չունեմ. անդեմք ու անդերակատար կլինի:
Վարչապետ, դու: Ինչ ասեմ՞՞՞ Ոնց որ Նարեկ Սարգսյանի անգաղափարական զույգ եղբայրը լինես, գումարած` դրայվի ու հանդիսատես ունենալու մոլուցքը: Կրթության նախարար, մշակույթի նախարար...
Ուզում եք մտածեմ, ասեմ, թե ձեր կարողություններով դուք որտեղ լինեք, որ ինչ-որ կերպ մտնեք հանրային շահի մեջ՞՞՞
Դժվար է իհարկե արածներովդ ու չարածներովդ ու մտահորիզոններովդ ու ամբիցիաներովդ ձեզ վերադաստիարակել, բայց դե... Գոնե չեք վնաստի ուրիշներիս. Այսքանից հետո ձեզ համար դա էլ արքայություն կլինի:
էլ ինչ ասեմ՞՞՞ Ամբողջ տարին ասացի, էլի...
Հիմա ուղղակի նոր քաղաքականություն է` հանրային: Հայի ետին խելքի չէ:
Հանրային գերակա շահը հայտարարված է:
Հանրություն, լրացրեք շարքը:
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/507427.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել