«Ժառանգություն»-ում կրկին խառն են, սաղ հարցերը քաղաքական լուծել-պրծել են, հիմա էլ անցել են ԱԱԾ-ին: Ընդհանրապես ԱԱԾ-ն է բացահայտումներ անում, բայց այս անգամ այդ դեպքը չէ, հիմա ինչ-որ բացահայտումներ է անում «Ժառանգությունը»: Բան չմնաց, քառյակի նիստին 13 կետ կդարձնեն ու ռազվետկեն կվերցնեն իրանց վրա:
Վանաձորում անոմալիկ երևույթները շարունակվում են: Երկրաշարժի վախը դեռ չհաղթահարած, հիմա էլ մարդիկ ստիպված մտել են տուն, որովհետև թանգանոց ծիրանների չափ կարկուտ է տեղացել այնտեղ: Տենաս ո՞վ է թուղթ ու գիր արել մեր Վանաձորին: Վանաձորցիներ ջան, չմտածեք, սրանից հետո ձեր մոտ մենակ արև ա լինելու:
Հեֆֆերնը իրա խոսքը ասեց քաշվեց մի կողմ, հետո զգաց, որ, չէ, հայերը իրա հայտարարությունից հետո մեկ ա չեն մտահոգվում, որովհետև այդ բառերը արդեն շատ են լսել ու նրան փոխօգնության շտապեց Ուորլիքը: Էս մեր դերասան ախպերն էլ ասում ա, որ ստատուս քվոն գնալով վտանգավոր է դառնում: Վտանգավոր է դառնում, մի տեղ թաքնվիր, մենք տարածք հետ տվողը չենք, իսկ ստատուս քվոյի վերացումից հետո Արցախը մինիմում պետք է ճանաչել որպես անկախ պետություն:
Երեկ երեխաներին չէր զգուշացվել, որ ֆուտբոլ չնայեն, որովհետև դա ֆուտբոլին նման չէր, այլ... Սա կատակ, բայց Գերմանիան երեկ շատ լավ խաղ ցուցադրեց ու արժանի է չեմպիոն դառնալուն, բրազիլացիներն էլ ապրեն, ու նրանք արժանի են հարգանքի, որովհետև նրանք ի վերջո 5 անգամ աշխարհի չեմպիոն են դարձել: Հա երեկ «Բանանց»-ն էլ էր խաղում, իսկ «Բանանց»-ի մասին ընդամենը այսքանը:



