Իմիջիայլոց 
«Բրազիլիա» գծանավի երեկվա տորպեդահարմանը զուգահեռ ու խորտակվելուն հաջորդած ֆեյսբուքյան գրավոր բացականչությունների հպանցիկ դիտարկումը հանգեցրեց այսպիսի՝ նույնքան հպանցիկ «հետևությունների»: 
1. Նույնիսկ ֆուտբոլից «հեռու» մարդիկ հետևում էին խաղին: 
2. Խաղին հետևողների 70,01 տոկոսը տպավորություն է ստացել, որ դիտում է «գերմանական պոռնո»: 
3. Հետաքրքիր է, որ մեծամասնության դեպքում բացառապես այդ զուգահեռն ու համեմատությունն է դիտարկվել, ինչը կարող է պայմանավորված լինել նրանով, որ՝

ա) իսկապես այդ էր,

բ) տպավորվողները սահմանափակ երևակայություն ունեն,

գ) տպավորվողները սևեռված են այդ հանգամանքի վրա:
4. Բացահայտվեց, որ հիշյալ 70,01 տոկոսի 60 տոկոսը ոչ միայն գիտի, որ նման բան կա, այլ նաև ֆիլմերի բովանդակությանն ու «դիալոգներին» է քաջատեղյակ՝ դատելով «դաս իստ ֆանտաստիշ» գրառումների առատությունից: Ըստ որում, շատերի դեպքում գերմաներենի իմացությունն սկսվում ու ավարտվում է այդտեղ, որոշները գիտեն ննաև «հիտլեր կապուտ» արտահայտությունը, բայց նրանց կեսը վստահ է, որ դա «բլոտի» մրցամարտում է արձանագրվել: 
5. Հա, պարզվեց, որ Բրազիլիան Հայաստանում ահագին չուզող ունի )))
6. Գերմանացիները ուրախացրել են հայ մարզասերներին՝ ցույց տալով, որ ...Հայաստանն ավելի դիմացկուն թիմ ունի: 
7. Անպարկեշտության սիրահարներն էլ քիչ չեն՝ դատելով «արա 8-րդը խփեք»-ի կարգի գրառումներից:
Եվ ի դեպ՝
Ժողովուրդն ասում է. «Ուղտն ինչքան էլ սատկի, կաշին էլի մի իշաբեռ կլինի»: Տվյալ պարագայում՝ Բրազիլիան (ի դեպ, ընկեր-ծանոթներս գիտեն, որ ես այս հավաքականի «բալելշիկների» ցանկում չկամ) ինչքան էլ 7:1 պարտվի, մնում է Բրազիլիա, գնդակի «կախարդների» երկիր: Ու վաղը, մյուս օրը մեջքը շտկելու է, նորից «առաջ գնա»: Այնպես որ, ավելի լավ է կենտրոնանք թեկուզ նրա վրա, թե մե՛նք ինչ անենք, որ մեր երեխեքը գոնե ֆուտբոլ խաղալու տեղ ունենան, սպորտով զբաղվեն, առողջ մեծանան... ու հաջորդ անգամ 1:1-ից հետո Գերմանիային «բրազիլական» հաշվով չկրվենք, հակառակը «կրենք» համեստ, ֆուտբոլային հաշվով  
Լավ եղեք, ժողովուրդ ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել