Ըստ շրջանառվող լուրերի` 'Վիտամին' ակումբի անդամ Գարիկ Պապոյանի և երգչուհի Նարինե Դովլաթյանի միջև սիրային կապ կա: Վերջերս տարբեր միջոցառումների ժամանակ նրանց հաճախ կարելի է տեսնել միասին: Ասում են` բացի անձնական շփումներից նրանք նաև երգարվեստում են համատեղ գործում: Մեծ աղմուկ հանած 'Beautiful Sunday' երգի մենակատար Նարինեն ժամանակին համագործակցել է Hayk Solar-ի և Arni Rock-ի հետ, մինչդեռ այսօր նրան Գարիկն է օգնում: Տարբեր հարցազրույցների ժամանակ հումորիստը նշել է, որ նախընտրում է տարբերվող արտաքինով աղջիկների ու ընտրությունը կարծես կանգ է առել Նարինե Դովլաթյանի վրա:
Ավելի վաղ խոսվում էր, որ Գարիկ Պապոյանի ընկերուհին Աստղիկ Սաֆարյանն է:
Նյութը` mamul.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: