1in.am-ը գրում է.
Ուղևորներին, որոնք ԱՄՆ են թռչում Հիթրոուի և Մանչեստերի օդանավակայաններից, հայտարարում են, որ բոլոր էլեկտրոնային սարքերը, որոնք տեղափոխվում են ձեռքի պայուսակում, պետք է մինչև թռիչքը լիցքավորված լինեն:
Այդ միջոցառումը ձեռնարկվել է ի պատասխան ԱՄՆ իշխանությունների հարցման, որը վերաբերում էր որոշ «արտասահմանյան օդանավակայաններում» անվտանգության միջոցառումների ուժեղացմանը:
Ըստ նոր օրենքի՝ եթե «սարքը չի միանում, տիրոջը չի թույլատրվի այն իր հետ տանել ինքնաթիռի սրահ»:
Օդանավակայանների անձնակազմն ստուգելու է բոլոր էլեկտրոնային սարքերը անմիջապես վայէջքից առաջ:
Ամերիկյան իշխանությունները անվտանգության նոր միջոցառումների մասին հայտարարել էին անցած շաբաթ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360365.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել