Panorama.am-ը գրում է.
«Ոչ մի խորհրդարանական ուժ այդ համագործակցությունից դուրս չի գա. սա իմ կարծիքն է: Բայց հարց է` ի՞նչ հեռանկար, բովանդակություն կունենա այս համագործակցությունը: Ես ուզում եմ, որ այն բերի համակարգային իշխանափոխության երկրում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով քննարկվող բարեփոխումներին:
Բովանդակությունից նաև նշեց, որ շատ վիճարկելի դրույթներ կան, մասնավորապես նախագահի 7 տարվա պաշտոնավարման ժամկետ և այլն: Ընդհանուր առմամբ, Ր. Հովհաննիսյանը այն կարծիքին է, որ այսպիսով փորձ է արվելու Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակել:
Ինչ վերաբերում է քառյակը ներկայացնող ուժերի համագործակցությանը, ապա Ր. Հովհաննիսյանը այս ձևաչափը համարում է միակ ուղին հասնելու Սահմանադրական իշխանափոխության` միացյալ հրապարակը կարևոր է. «Այսօր ունենք խորհրդարանի ներսում չորս ուժերի համագործակցություն, որը ողջունելի է և հույս ունեմ, որ այն կխորանա: Հուսամ աշնանը այն դուրս կգա խորհրդարանից` Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը դա պահանջում է և պահանջատեր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



