Երեւի շատ քիչ մարդ կա, որ չի լսել Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» գրքի մասին: Երեւի նույնքան էլ քիչ մարդ կա, ով լսել է Հանս Վերներ Ռիխտերի « Մի սպանաներ» գրքի մասին: Ռուս-գերմանական պատերազմի մասին այս գիրքը ներկայացնում է գերմանացիների պարտությունը եւ հազարավոր գերմանական ընտանիքների ողբերգությունը:
Հիմա ուզում եմ համեմատականներ տանել այս երկու գրքերի միջեւ: Տոլստոյի գրքի երկու հատորն եմ կադրացել ու էլ հավես չկար մյուս երկուսն էլ կարդալու: Թվում էր թե ֆիլմի սցենար եմ կարդում: Մինչեւ երկրորդ հատորը սկսեցի, ադրեն մոռացել էի առաջինում ինչ էր գրված: Իմ հիշելով պատերազմային դրվագներն ավելի քիչ էին, քան հերոսների կյանքի մասին տեղեկությունները:
Ի հակասություն սրան, Ռիխտերի գիրքը ձեռքդ վերցնելով հասկանում ես ինչ է պատերազմը, «լսում» ես զինվորականների երբեմն գռեհիկ խոսելաձեւը, տեսնում ես պատերազմային սոսկալի տեսարաններից գիժ դարձած զինվորի, նրա անելանելի վիճակը, պատերազմային իրավիճակից օգտվող մարդկանց, վախկոտ զինվորի, ով այլընտրանք չուներ, բայց հերոսի կոչման է արժանանում: Ինձ ամենաշատը դուր եկավ հեղինակի անաչառ վերաբերմունքը: Գրքում ամպագոռգոռ բառերով ներկայացված չէր ինչպես է կյանքում զենք չտեսած մարդը առանց վախի գնում ու հերոս դառնում: