Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Շևարդնաձեն նվազեցրել է միջուկային պատերազմի ռիսկը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ըստ Քերիի՝ Շևարդնաձեն Վրաստանի պետական մեծ գործիչ է, ով հանդես է եկել նաև հօգուտ Խորհրդային Միությունում բարեփոխումների:
«Անկախության վերականգնումից հետո՝ որպես Վրաստանի երկրորդ նախագահ, Շևարդնաձեն 1990-ականներին օգնեց ապահովել այդ փխրուն պետության ինքնիշխանությունն ու պետական ամբողջականությունը»,- հավելել է Քերին:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին 87 տարեկանում մահացավ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդանձեն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=149238&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



